«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ, այն կազմավորվել է 2018թ․ օգոստոսին։ Գրասենյակի նախատեսված է ԵՄ մշակութային դրամաշնորհների Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասին Հայաստանում տեղեկացվածության բարձրացման, մշակութային օպերատորների կարողությունների զարգացման նպատակով աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև մրցույթների մասնակցության վերաբերյալ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ և խորհրդատվություն իրականացնելու համար։ 


Կարելի է երկար խոսել հայ և եվրոպական մշակութային ավանդույթների միահյուսված անցյալի, փոխադարձ ազդեցությունների, միմյանցով հարուստ և համամարդկային լինելու մասին։ Սակայն մենք ցանկանում ենք, ոչ թե միայն խոսել այս իրողության մասին, այլ խթանել այդ փոխհամագործակցության շարունակականությանը, նպաստել շոշափելի արդյունքների ստեղծմանը, նոր համատեղ մշակութային նախագծերով, ինչին և միտված է Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը։

Կապ մեզ հետ

ՄԵՐ
ԹԻՄԸ

Սեդա Գրիգորյան - գրասենյակի ղեկավար

վավերագրող ռեժիսոր, մեդիա մասնագետ

Զաբել Մանուկյան - ծրագրերի համակարգող

քաղաքագետ

Տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

(+ 374) 010 xxxxxx creativeeuropearmenia@gmail.com

 Աբովյան 2, ք․ Երևան, 0001