«ԱՐՄԱՐՏ» ԱՐՎԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը հայտարարում է «ԱրմԱրտ» արվեստի կառավարման հմտությունների առցանց դասընթացի մասնակցության հայտերի հավաքագրման մեկնարկը։

Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը Եվրոպական Հանձնաժողովի՝ մշակույթի աջակցությանն ուղղված ամենամեծ ծրագիրն է, որի «Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2018 թվականին։ Ծրագրի նպատակն է՝ հնարավոր դարձնել եվրոպական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը՝ միջազգային փոխգործակցության և համատեղ ստեղծարար նախագծերի աջակցության միջոցով։
Ծրագրում հայաստանյան մշակութային կազմակերպությունների և առանձին արվեստագետների մասնակցությունը, ինչպես նաև՝ առհասարակ Հայաստանում արվեստի և ստեղծարար արդյունաբերության կառավարման ոլորտի և ստեղծարար ձեռներեցության զարգացումը խթանելու նպատակով «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը նախաձեռնել է «ԱրմԱրտ» կարողությունների զարգացման մասնագիտական դասընթաց-ծրագիրը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանում արվեստի և մշակույթի կառավարման ոլորտի մի խումբ մասնագետների հետ համագործակցությամբ։
Ծրագրին կարող են մասնակցել արվեստի և սստեղծարար արդյունաբերության կառավարման սկսնակ մասնագետները, ինչպես նաև այն արվեստագետներն ու մշակութային գործիչներն, ովքեր ցանկանում են իրենք զբաղվել իրենց ստեղծագործությունների և նախագծերի առաջխաղացմամբ։
Ծրագրի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիք և գործիքակազմ՝ իրականացնելու արվեստի կառավարման ոլորտում առաջին քայլերը, կտիրապետեն մասնագիտական չափորոշիչներին, կսովորեն կազմել գրագետ CV, պորտֆոլիո, մոտիվացիոն նամակ, կսովորեն գաղափարը նագածի վերածելու, համապատասխան դրամաշնորհային ծրագրեր գտնելու, հաջողակ հայտ կազմելու, դրամաշնորհային նախագծեր համակարգելու և հանրահռչակելու հմտություններ։
Բանախոսները հատուկ ուշադրություն կդարձնեն ժամանակակից արվեստին (մասնավորապես՝ կատարողական արվեստներին), ցուցասրահների գործունեությանը, առցանց և թվային հարթակներում ներգրավմանը։
Դասընթացն իրականացվելու է առցանց՝ սեպտեմբերի 28 - հոկտեմբերի 21-ն ընկած միջակայքում։
Դասընթացների աշխատանքային լեզուն հայերենն է (անգլերենի իմացությունը խրախուսելի է՝ բանախոսների տրամադրած միջազգային նյութերի հետ աշխատելու նպատակով):
Մասնակիցները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝
-
Լինել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի
-
Ունենալ մասնագիտական կրթություն և/կամ գործունեության փորձ մշակույթի և ստեղծարար ոլորտներում
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և հաստատել առցանց հայտադիմումը, որի համապատասխան բաժիններում պետք է կցել՝
-
Մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 300 բառ)
-
CV կամ հակիրճ կենսագրական տվյալներ
-
Մասնագիտական պորտֆոլիո կամ գործունեության մասին վկայող այլ նյութեր (առկայության դեպքում):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2020 թվականի սեպտեմբերի 23
Մեր բանախոսներն են՝
-
Շողակաթ Մլքե-Գալստյան - արվեստի կառավարման մասնագետ | HighFest կատարողական արվեստների փառատոն, ՄԻՀՐ խորեոգրաֆիկ թատրոն, Տիեզերք բենդ
-
Հարություն Ալպետյան - անկախ արվեստի կուրատոր է և շրջանաձև տնտեսության փորձագետ | ԱԺԶ արվեստի տարածք, ՔոՔոԼաբ ժամանակակից պարագրության լաբորատորիա
-
Աննա Գարգարյան - համադրող և ստեղծագործական ռազմավար | HAYP / IN SITU
-
Տաթևիկ Մուրադյան - ֆինանսական հոսքերի ղեկավարման և պետական գնումների միջազգային բարձր որակավորման մասնագետ | Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան
-
Մարիաննա Վարդանյան - ստեղծարար ձեռներեցության մասնագետ | PROPER Company
-
Նաիրի Խաչատուրյան - համադրող | aha collective
-
Անի Ավագյան - մշակութային կրթության մասնագետ | ROCHEMP մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն, ICOM Հայաստան
-
Լուսինե Ոսկանյան - մարքեթինգի և կառավարման մասնագետ | MVF band, Oberton Records
Տեղեկությունների համար գրեք մեր էջին կամ creativeeuropearmenia@gmail.com հասցեին
Հեռ․ 093993113