ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱՐԲԱՐԱ ԳԵՍՍԼԵՐԻ ՀԵՏ

Եվրոպական Հանձնաժողովը մեկնարկել է #ՍտեղծագործԵվրոպանՏանը սոցիալական արշավը, որն իրականացնում է Ստեղծագործ Եվրոպայի սոցիալական  էջերի միջոցով միջոցով (Facebook, Twitter, Instagram): Նախաձեռնությունը ցանկանում է համախմբել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի համայնքում տեղի ունեցող առցանց մշակութային միջոցառումները:

#CreativeEuropeAtHome հեշթեգը այդ միջոցառումները հասանելի կդարձնի ներկայումս իրենց տներում գտնվող մշակույթի սիրահարների համար:

Այս հանգստյան օրերին նախատեսվում էր իրականացնել Տալլինի երաժշտության շաբաթ 2020. Ստեղծարար ազդեցության համաժողովը, որը, սակայն, հետաձգվել է։ Այս օրերին փառատոնի թիմը առցանց զրույցներ ու վեբինարներ է իրականացնում ոլորտի ներկայացուցիչների հետ։

Ձեզ ենք ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի Ստեղծագործ Եվրոպա Մշակույթ բաժնի ղեկավար Բարբարա Գեսսլերի հետ հարցազրույցը:
Վերջինս աշխատում է Սիտրա ֆիննական նորարարությունների ֆոնդում որպես կանխատեսման առաջատար մասնագետ: Իր աշխատանքի ընթացքում նա ուսումնասիրում է ապագա միտումները, այդ միտումների և ապագայի միջև առկա կապը:

 

Նա ունի հեռանկարային ուսումնասիրությունների մեծ փորձ, ինչպես նաև համակարգային կանխատեսումների վերաբերյալ գիտությունների դոկտոր է:

Ինչպիսի՞ ազդեցություն է թողել ներկայիս իրավիճակը ձեր կազմակերպության վրա:

- Գրեթե երկու շաբաթ է՝ ինչ մենք բոլորս աշխատում ենք տնից, բայց մենք ակտիվորեն պահպանում ենք կապը միմյանց հետ և ունենք լավ աշխատանքային գործիքներ: Սա կարևոր է, որպեսզի մենք կարողանանք շարունակել շփվել և քննարկել, թե ինչպես լավագույնս լուծել մեր, ձեր ոլորտի բոլոր մտահոգությունները:

Մենք ստանում ենք շատ նամակներ, հարցումներ, ինչպես նաև շատ կառուցողական գաղափարներ և աջակցություն, փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել նման իրավիճակում:

Ո՞րն է ձեր ամենամեծ անհանգստությունը և ամենամեծ հույսը այս իրավիճակում:

- Մեր ամենամեծ մտահոգությունը կապված է այն արվեստագետների և մշակութային կազմակերպությունների հետ, որոնք այս օրերին լուրջ խնդիրներ են բախվում, քանի որ նրանց  ապրելու հիմքերը իրական ֆինանսական սպառնալիքի տակ են: Մեկ այլ ակնհայտ մտահոգություն է՝ ընդհանուր ճգնաժամը, որը կարող է ավելի երկարաժամկետ ազդեցություն ունենալ ոլորտի, ինչպես նաև մեր ծրագրի ֆինանսավորման համար:

Իմ ամենամեծ հույսն այն է, որ մենք ինչ-որ կերպ կարող ենք օգնել մեղմել այս մարտահրավերը՝ շարունակելով մեր գործողությունները եվրոպական ընդգրկումով: Մեզ համար դժվար է գործել այնպես, ինչպես կարող են գործել ազգային կամ պետական կառավարման մակարդակներում, մեր միջոցները ավելի զուսպ են, իսկ մեր տրամադրության տակ առկա բյուջեն ամբողջ Եվրոպայի համար՝ աննշան: Բայց իմ ցանկությունն է, որ մենք գոնե շարունակենք նպաստել եվրոպական ստեղծագործական մտքի փոխանակման, համագործակցության և նոր կայունության հաստատմանը:

Ո՞րն է ապագայում երաժշտության, արվեստի և մշակույթի դերը: Ի՞նչ կփոխվի:

- Իմ կարծիքով, մենք ստիպված կլինենք փոխել մեր պատկերացումները մշակույթի ձևավորման և ներկայացման ձևի մասին, բայց ինձ համար նաև պարզ է դառնում, որ այս ճգնաժամի պայմաններում մշակույթն այն է, ինչ մեզ մարդ է դարձնում: Սա իրական հնարավորություն է, քանի որ այդպիսի ծանր պահին են բոլորն իսկապես գիտակցում մշակույթի այս դերը հասարակության համար: Այնքան հրաշալի է տեսնել, որ ամբողջ աշխարհի շատ արվեստագետներ անմիջականորեն շփվում են իրենց լսարանի հետ: Ես նաև ուրախ եմ, որ Ստեղծագործ Եվրոպայի «թվային մարտահրավերների լուծում» առաջնահերթությունը  մեր իրական շահառուներից շատերին ստիպեց ավելի ուշադիր ուսումնասիրել այդ հնարավորությունները:

Ո՞րն է ապագայի՝ ձեզ համար ցանկալի սցենարը:

- Իմ երազանքի սցենարում մենք՝ որպես եվրոպացիներ, միասին ենք, Ստեղծարար Եվրոպան ապացուցում է իր արդյունավետությունը, և մենք շարունակում ենք մեր աջակցությունը ոլորտին, գուցե նույնիսկ՝ ավելի ընդլայնված ֆինանսավորմամբ:

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube