top of page
Faded Shapes

Հաճախ տրվող հարցեր

Պահանջներ և տեղեկություններ դիմորդների համար 

 

​​​​​​​​​Ո՞վ կարող է դիմել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին 

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը կարող են դիմել մշակույթի և ստեղծարար ոլորտները, ինչպիսիք են՝ կատարողական արվեստները, լուսանկարչությունը, պարարվեստը, թատրոնը, երաժշտությունը, մշակութային ժառանգությունը, ճարտարապետությունը, դիզայնը, փառատոնները, արհեստները, նորաձևությունը, գրականությունը, կրթությունը և միջառարկայական նախագծերը։ Նախագծերը բաց են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների համար։ Ֆինանսավորման բոլոր նախագծերի համար գործում են հետևյալ պահանջները․

  • Կազմակերպությունները պետք է գրանցված լինեն ԵՄ անդամ պետություններում կամ Ստեղծագործ Եվրոպա երնրիներից որևէ մեկում

  • Անհատները (օրինակ՝ արվեստագետներ կամ թարգմանիչներ) չեն կարող դիմել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը, բացառությամբ Culture Moves Europe շարժունակության ծրագրի։

  • Տեսալսողական ուղղվածություն ունեցող նախագծերը (օրինակ՝ ֆիլմ, հեռուստատեսություն կամ համակարգչային խաղեր) չեն կարող դիմել ֆինանսավորման Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ բաղադրիչի շրջանակներում։ Տեսալսողական ոլորտները պետք է դիմեն ՄԵԴԻԱ ենթածրագրի շրջանակում, որին Հայաստանն այս պահին չի անդամակցում: 

Ի՞նչ տարբերություն կա ծրագրում գործընկեր լինելու և համակարգող/առաջատար գործընկեր լինելու միջև։

Առաջատար գործընկերը կամ նախագծի համակարգողը պատասխանատու է ամբողջ նախագծի վարչական հարցերի համար, ուստի հենց այս գործընկերն է ստանում ֆինանսավորումը։ Առաջատար գործընկեր/համակարգողը պատասխանատու է՝

  • Էլեկտրոնային հայտադիմումը (eForm) ներկայացնելու համար; 

  • Բոլոր անհրաժեշտ տեքստերն ու փաստաթղթերը գործընկերներից հավաքագրելու համար; 

  • Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) հետ հաղորդակցության և հաշվետվությունների համար, որը ղեկավարում է ծրագրի ֆինանսավորումը; 

  • Նախագծի համաֆինանսավորման հետ կապված ֆինանսական ռիսկերի համար; 

  • Տրամադրվող դրամաշնորհի կառավարման համար, եթե նախագիծը հաստատվում է: 

Շատ դեպքերում հենց համակարգողն կազմակերպությունն է պատասխանատու նաև նախագծի ընդհանուր կառավարման համար։

Որպես գործընկեր, դուք կարող եք մասնակցել տարբեր ձևաչափերով։ Վարչական տեսանկյունից այս մակարդակում մասնակցությունը կարող է ավելի քիչ բարդ լինել։ Մյուս կողմից՝ որպես կանոն, հենց համակարգող գործընկերն է ստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցության ամենամեծ մասը՝ հաշվետվությունների ներկայացման, նախագծի կառավարման, ռիսկերի կառավարման և այլ պահանջների մեծ ծավալի պատճառով։

Բոլոր գործընկերները պետք է ներգրավված լինեն նախագծի մշակման և իրականացման գործընթացում։ Որպես գործընկեր՝ դուք նույնպես պետք է աջակցեք նախագծի համաֆինանսավորմանը։

Եթե սա եվրոպական նախագծի մասնակցության ձեր առաջին փորձն է, ապա սկզբում գործընկեր լինելու տարբերակն ավելի նպատակահարմար է։ Այսպես դուք ձեռք կբերեք պատկերացում եվրոպական նախագծին մասնակցելու մասին՝ առանց լիարժեք պատասխանատվություն կրելու։ 

Ես արվեստագետ եմ։ Կարո՞ղ եմ դիմել ֆինանսավորման։

Ընդհանուր առմամբ՝ ոչ։ Անհատները չեն կարող դիմել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը՝ բացառությամբ Culture Moves Europe փոխանակման ծրագրի։ Այս ծրագրի շրջանակներում անհատ արվեստագետներն ու մշակութային ոլորտի մասնագետները կարող են ստանալ դրամաշնորհներ՝ մասնագիտական ուղևորությունների համար։

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և դրա

ֆինանսավորման հնարավորությունների մասին

 

Ի՞նչ է Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը: 

«Ստեղծագործ Եվրոպա»-ն Եվրոպական միության ծրագրերից է, որն ուղղված է ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: Ծրագիրը գործում է 2021-2027 թթ.:  Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը համախմբում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: 

Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝

  • ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԵԴԻԱ բաղադրիչ. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում:​

Այժմ, Հայաստանն ամբողջությամբ անդամակցում է ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչին, մասամբ՝ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչին, որի շրջանակներում Հայաստանում գործում է Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը: Հայաստանը չի անդամակցում ՄԵԴԻԱ բաղադրիչին:

Ի՞նչ է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչը: 

«Մշակույթ» բաղադրիչը համաֆինանսավորում է նախագծեր, որոնք իրականացվում են մշակութային և ստեղծագործական ոլորտներում՝ ընդգրկելով գեղարվեստական ինքնարտահայտման բոլոր ձևերը։ Բացառություն են կազմում բացառապես աուդիովիզուալ կամ կինեմատոգրաֆիական նախագծերը, որոնք աջակցություն են ստանում «ՄԵԴԻԱ» բաղադրիչի շրջանակներում։

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են․

  • Եվրոպական համագործակցության նախագծեր

  • Աջակցություն Եվրոպական ցանցերին 

  • Աջակցություն Եվրոպական հարթակներին 

  • Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն

  • Համաեվրոպական մշակութային կառույցներ

  • Culture Moves Europe – արվեստագետների և մշակութային ոլորտի մասնագետների շարժունություն

Ո՞ր երկրները կարող են մասնակցել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին:

Ի լրումն Եվրոպական Միության 27 անդամ պետությունների, Հայաստանը և մի շարք այլ երկրներ ևս կարող են մասնակցել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին: Երկրների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ

Ինչպե՞ս պետք է դիմել ֆինանսավորման: 

Բոլոր ծրագրերի դիմում-հայտերն ընդունվում են Եվրոպական միության Funding and Tenders Portal հարթակի միջոցով: Մանրամասները հասանելի են այստեղ:   

Ո՞ւմ կարելի է դիմել դիմում-հայտի հետ կապված հարցերի դեպքում: 

Հարցերի, մանրամասների և օգնության համար կարող եք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ

Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք ծանոթանալ սույն Առցանց ուղեցույցին, ինչպես նաև Funding and Tenders Portal հարթակի Հաճախ տրվող հարցերին: Կարող եք նաև կապ հաստատել IT Helpdesk-ին:

Culture Moves Europe անհատական շարժունության դրամաշնորհառուների ուղեցույց 2024 թ.

Culture Moves Europe ռեսուրսներ (տեղեկատվական հանդիպումներ, ձայնագրություններ, ուղեցույցներ և այլն) հասանելի են այստեղ:  


ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page