Creative Europe Desk Armenia is supported by the European Commission and the Ministry of Culture of the Republic of Armenia

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ | 13.11.2018 

Նոյեմբերի 13-ին ՀԲԸՄ Հայաստանի միջոցառումների սրահում կայացավ "Աջակցություն եվրոպական համագործակցության նախագծերին 2019" մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում։ 

Մասնակիցները ծանոթացան մրցույթի պայմաններին, դիմելու գործընթացին, մասնակցեցին SMART ծրագիր կազմելու դասընթացի։ 

Միջոցառման ընթացքում մեզ միացավ Ստեղծագործ Եվրոպայի Սլովենիայի գրասենյակի Մշակույթի ենթածրագրի ղեկավար Մատեյա Լազարն, ով ներկայացրեց աննախադեպ հաջողություններով աչքի ընկնող սլովենական փորձն ու կիսվեց խորհուրդներով։ 

Միջոցառման մասնակիցները նաև ծանոթացան հայաստանյան առաջին և դեռևս միակ հաջողության պատմությանը՝ Փոքր թատրոնի մասնակցությամբ իրականացվող ImPArt ծրագրի մանրամասներին՝ դիտելով թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի հարցազրույցի տեսագրությունը։