Մշակույթ ենթածրագիր
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Հանձնաժողովի
շրջանակային ծրագրերից է, որն ուղղված է մշակութային և
տեսալսողական ոլորտներին աջակցմանը։
2014-2020 թթ. ընկած ժամանակահատվածում ծրագիրը
նախատեսում է 1, 46 մլրդ եվրոյի չափով ֆինանսական
աջակցություն տրամադրել մշակութային և ստեղծարար
ոլորտներին, մասնավորապես, ճարտարապետական,
արխիվային, գրադարանային և թանգարանային,
գեղարվեստական արհեստների, նյութական և ոչ
նյութական մշակութային ժառանգության, դիզայնի,
փառատոների, երաժշտության, գրականության,
կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդման և աջակցության համար:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը բաղկացած է երկու խոշոր ենթածրագրերից` Մշակույթ և Մեդիա:
2018թ․-ից Հայաստանը պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Մշակույթ
ենթածրագրին։
Մշակույթ ենթածրագրի գերակայություններն են՝
-
մշակութային և ստեղծարար ոլորտի մասնագետներին հմտություններով և գիտելիքներով
ապահովող գործողություններ, որոնք նպաստում են ոլորտի ամրապնդմանը, մասնավորապես, թվային
տեխնոլոգիաների ինտեգրման խրախուսումը, լսարանի զարգացման, բիզնես և կառավարման նոր
մոդելների մշակման համար նորարարական մոտեցումների կիրառումը,
-
մշակութային և ստեղծարար ոլորտի մասնագետներին միջազգային համագործակցության, ինչպես նաև նրանց կարիերան և գործունեությունը միջազգայնացնելուն ուղղված գործողություններ՝ Միության ներսում և դրանից դուրս, հնարավորության դեպքում, երկարաժամկետ ռազմավարությունների հիման վրա,
-
եվրոպական մշակութային և ստեղծարար կազմակերպությունների, միջազգային ցանցերի ամրապնդմանն ուղղված գործողություններ` մասնագիտական հնարավորություններն ավելի մատչելի դարձնելու նպատակով,
-
միջազգային զբոսաշրջության, միջոցառումների, ցուցահանդեսների և փառատոների աջակցություն,
-
եվրոպական գրականության շրջանառության աջակցությունը՝ ապահովելով դրա առավելագույն հնարավոր հասանելիությունը,
-
լսարանի ընդլայնման և զարգացման աջակցություն՝ որպես եվրոպական մշակութային և ստեղծարար աշխատանքների, ինչպես նաև նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության խթանման և հասանելիության մակարդակի բարձացման միջոց:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Մշակույթ ենթածրագիրն աջակցում է՝
-
միջազգային համագործակցության ծրագրերին, որոնք միավորում են տարբեր երկրների մշակութային և
ստեղծարար կազմակերպություններին՝ ոլորտային կամ միջոլորտային գործունեություն իրականացնելու նպատակով,
-
տարբեր երկրների մշակութային և ստեղծարար կազմակերպությունների եվրոպական ցանցերի գործունեությանը,
-
գրականության թարգմանությանը և դրա հետագա հանրահռչակմանը,
-
եվրոպական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների գործունեությանը, որոնք նպաստում են ծագող տաղանդների զարգացմանը, խրախուսում մշակութային և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների միջազգային շարժունակությունը և մշակութային աշխատանքների շրջանառությունը, մշակութային և ստեղծարար ոլորտներում լայն ազդեցության ներուժ ունեն,
-
մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստումների միջոցով,
-
հատուկ գործողություններին, որոնք ուղղված են եվրոպական մշակույթների հարստությունն ու բազմազանությունը առավել տեսանելի դարձնելուն, խթանում են միջմշակութային երկխոսությունը և փոխըմբռնումը,
-
կայուն և ներառական տնտեսական աճի ապահովմանն ուղղված Եվրոպական նպատակների իրագործմանը,
-
մշակութային և ստեղծարար ոլորտներին՝ թվային տեխնոլոգիաների ադապտացման,
-
նոր միջազգային հնարավորությունների, շուկաների և լսարանների ձեռքբերմանը։
Ենթածրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ դրամաշնորհային մրցույթները՝
1 - Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին (CALL EACEA/34/2018)
2 - Աջակցություն Գրական թարգմանությունների նախագծերին (CALL EACEA/13/2018)
Ենթածրագրի պաշտոնական էջը՝ https://ec.europa.eu/programmes/creative-europe/node/139_en