Creative Europe Desk Armenia is supported by the European Commission and the Ministry of Culture of the Republic of Armenia

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

ԳՈՐԾԱՐԱՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ.

                              ԴԵՅՎԻԴ ՓԵՐԻՇԻ ԳԻՐՔԸ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ

Մշակույթի հայ կառավարիչները և ձեռնարկատերերն այժմ կարող են լիարժեք գնահատել միջազգային փորձագետ Դեյվիդ Փերիշի հայտնի «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը: «Անտարես» հրատարակչությունը ԵՄ՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի հետ համատեղ հրատարակել է գիրքը հայերեն:

Դեյվիդ Փերիշը մշակութային և ստեղծարար արդյունաբերության, մարքեթինգի և գործարար ռազմավարության գիտակ է, մի քանի գրքերի հեղինակ և քոուչ: Նրա «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը հիմնված է Դեյվիդի ստեղծարար տնտեսության ոլորտում 20 տարվա փորձի վրա:

Գրքում հեղինակը պնդում է, ստեղծարար ոլորտում աշխատող մասնագետները չպետք է ընտրեն ստեղծարարության (մարզաշապիկների) և գործարարության (կոստյումներ) միջև. Փոխարենը կարող են զարգացնել իրենց յուրահատուկ գործարար ռազմավարությունը, որը կբերի եկամուտ և բարենպաստ ազդեցություն կունենա ստեղծարարության վրա: Դեյվիդ Փերիշի գիրքը գործնական առաջարկների իր սեփական փորձից և այլ բիզնես մոդելներից հաջողված օրինակների հավաքածու է:

Կարդալով այս գիրքը՝ Դուք կսովորեք, թե ինչպես նախագծել մարքեթինգային ռազմավարություն, ընտրել բիզնես մոդելը և շուկայում Ձեր տեղը, վերլուծել շուկան, մրցակցությունը, Ձեր սեփական կազմակերպությունը և ինչ տեսակ առաջնորդություն ընտրել: Դուք կստանաք հեղինակային իրավունքների, նախագծի կառավարման և անձնական աճի մասին գործնական խորհուրդներ:

Այս գիրքը օգտակար է ձեռնարկատերերին, հատկապես նրանց, ովքեր աշխատում են ստեղծարար արդյունաբերության ոլորտում, կազմակերպությունների առաջնորներին և նրանց համար, ովքեր ցանկանում են շուկա մտնել նոր նախաձեռնությամբ:

ԵՄ՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի կայքում Դուք հնարավորություն ունեք լսելու Դեյվիդ Փերիշի ինտենսիվ դասընթացներից երկուսը. Ռազմավարական ծրագրավորում և Մարքեթինգ: Յուրաքանչյուր դասընթաց՝ 30 րոպե տևողությամբ: Ուսումնասիրելով իրական դեպքերը՝ Դուք կսովորեք վերլուծել Ձեր շուկան եւ Ձեր կազմակերպության ուժեղ եւ թույլ կողմերը, ինչպես նաև գտնել Ձեր տեղը շուկայում: Կարճ թեստը հանձնելուց հետո կտրվի վկայական:

Երեք խորհուրդ Դեյվիդ Փերիշի գրքից.

1. Լսե՛ք ձեր հաճախորդներին: Փորձե՛ք պատասխանել ձեր

հաճախորդների հարցին. «Ի՞նչ ես կստանամ սրանից»:

Ձեր առաքելությունն է բացահայտել հաճախորդների կարիքները

և ստեղծել ճիշտ արտադրանք:

2. Դուք չեք կարող վաճառել ձեր արտադրանքը միանգամից

բոլոր հաճախորդներին: Օգտագործե՛ք ձեր ստեղծարարությունն

և ընտրե՛ք մի խումբ հաճախորդներ կոնկրետ ապրանքի համար:

3. Սահմանե՛ք ձեր կազմակերպության արժեքը: Դա կլինի ձեր

ուղեկիցը հաջողության ճանապարհին:

 

Խորհուրդ Դեյվիդ Փերիշից: 

https://www.culturepartnership.eu/en/article/balancing-creativity-and-business 

Հարցազրույց Դեյվիդ Փերիշի հետ: https://www.culturepartnership.eu/en/article/david-parrish-platforma 

«Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գրքի անվճար էլեկտրոնային տարբերակը հայերեն հասանելի է այստեղ:

Անվճար առցանց դասընթացներ:

http://www.davidparrish.com/free-online-business-courses-cultural-entrepreneurs/ 

Ստեղծարար մարքեթինգի լավագույն բլոգեր:

http://www.davidparrish.com/best-creative-marketing-blogs/  

Գրքի հայերեն թարգմանությունը հնարավոր է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութից (Իսահակյան 16/ա) և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող կրպակից: