Եվրոպական Միության Գրական Մրցանակը Հայաստանում

 

 

2021թ․ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է եվրոպական գրական ասպարեզի կարևորագույն իրադարձություններից մեկին՝ ԵՄ Գրական մրցանակին։

Եվրոպական Միության Գրական մրցանակը (EUPL) Եվրոպայում լույս տեսնող գրական ստեղծագործությունների և հեղինակների հանրահռչակման ամենամյա ծրագիր է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կողմից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապրիլի 15-ին հայտնի դարձան մրցանակին հավակնող 5 հայ հեղինակների ստեղծագործությունները՝

 

Արամ Ավետիս, Երբ առնետները կարդալ գիտեին (When Rats Could Read),

հրատարակիչ՝ Ակտուալ արվեստ հրատարակչություն

Արամ Պաչյան, P/F,

հրատարակիչ՝ Էջ հրատարակչություն

Անուշ Սարգսյան, Անոն (Ano), 

հրատարակիչ՝ Անտարես հրատարակչություն

Հովիկ Աֆյան, Կարմիր (Red),

հրատարակիչ՝ Անտարես հրատարակչություն

Լուսինե Խառատյան, Անմոռուկի փակուղի

(The Dead End Forget-me-not),

հրատարակիչ՝ Գրանիշ հրատարակչություն

Մայիսի 7-ին ԱրթԲրիջ գրախանութ-սրճարանում 

կայանալու է հանդիպում թեկնածու հեղինակների,

հրատարակիչների և ժյուրիի հետ։

Մուտքն ազատ է։

Հաղթող հեղինակի անունը կհրապարակվի մայիսի 18-ին։

 

 

 

 

Հայաստանի ազգային ժյուրին

ԵՄ Գրական Մրցանակի հայաստանյան առաջին ժյուրին ունի հետևյալ կազմը՝

 

Արմեն Օհանյան, գրող, գրական թարգմանիչ,

PEN Armenia-ի նախագահ

Ժյուրիի նախագահ

Արևիկ Աշխարոյան, գրական գործակալ,

ԱՐԻ գործակալության և ԱՐԻ հիմնադրամի

հիմնադիր

Անահիտ Ավետիսյան, գրական թարգմանիչ

Շաքե Հավան, Արթբրիջ գրախանութ -

սրճարանի հիմնադիր

Մկրտիչ Մաթևոսյան, նկարիչ, գրաֆիկական

ձևավորող, Ակտուալ արվեստ հրատարակչական

ՀԿ նախագահ

Մրցանակի և ընթացակարգերի մասին

Եռամյա փուլերի ընթացքում EUPL-ն ընդգրկում է 41 երկիր և պարգևատրում մեկական հաղթող հեղինակի յուրաքանչյուր երկրից:

​Մրցանակի նպատակն է՝ բացահայտել և ճանաչելի դարձներ նոր անուններ ողջ Եվրոպայի գրական ասպարեզից՝ նպաստելով գրականության շրջանառությանն ու թարգմանությանը։


Ամեն տարի ազգային ժյուրին, որը բաղկացած է գրականության, հրատարակչության և գրքերի վաճառքի ոլորտի մասնագետներից, նախ՝ ճափորոշիչներին համապատասխանող 2 - 5 գրքերի ցանկ է ընտրում, ինչից հետո ընտրվում է տվյալ երկրի հաղթող հեղինակը: Տարվա բոլոր դափնեկիրների անուններնը հայտարարվում են Եվրահանձնաժողովի կողմից և նշանավորվ EUPL մրցանակաբաշխության արարողության ընթացքում:


2020 թվականի սեպտեմբերի դրությամբ, EUPL-ը 12 հրատարակությունների միջոցով ընդհանուր առմամբ ճանաչել է 135 հեղինակների․ առաջին մրցանակաբաշխությունն իրականացվել է 2009 թ.-ին:
Ամեն տարի լույս է տեսնում EUPL անթոլոգիան, որում ներկայացված են հատվածներ մրցանակակիր ստեղծագործություններից՝ և՛ բնօրինակ լեզվով, և՛ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ:


EUPL-ի անթոլոգիաներից բացի, Մրցանակը շարունակում է ակտիվորեն խթանել և աջակցել հաղթող հեղինակներին՝ խրախուսելով նրանց մասնակցությունը գրքերի տոնավաճառներին Եվրոպայում և աշխարհում, աջակցելով միջոցառումների կազմակերպմանը գրախանութներում, գրական և (կամ) մշակութային ինստիտուտներում և այլն:


Այս տարիների ընթացքում EUPL-ին արժանացած գրքերը ներկայացնում են 33 տարբեր եվրոպական լեզու, լայնորեն թարգմանվել են Եվրոպայում և դրանից դուրս: Մոտավորապես 1300 թարգմանչական գործարք ստորագրվել է Եվրամիության աջակցության շնորհիվ՝ Ստեղծագործ Եվրոպայի՝ Գրական թարգմանությունների դրամաշնորհի շրջանակներում:

Մանրամասները՝ մրցույթի պաշտոնական կայքում․ https://www.euprizeliterature.eu/

145902817_4922182134522519_7978415647288
Armenia.png
authors2.png