Creative Europe Desk Armenia is supported by the European Commission and the Ministry of Culture of the Republic of Armenia

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

INAUGURAL EVENT OF CED ARMENIA | 15.12.2018 

We are happy to share the news of the beautiful Inaugural event of Creative Europe Armenia Desk that took place on December 15th at the Komitas Museum-Institute in the presence of Honorary Ambassadors, Consuls, representatives of the official delegations of European countries and the EU to Armenia, the Deputy-minister of Culture, representatives of international and local cultural organizations. During the event we presented the activities undertaken by the Desk staff during the last 4 months, celebrated the first success story with our dear friends at NCA Small Theatre who are participating in the Impart-Immediate Performing Arts cooperation project and spoke about the plans for 2019.


Mr Vahe Budumyan, the Deputy-minister of Culture and Ms Varduhi Sargsyan, the Focal point on Culture at the EU delegation addressed the Desk and the audience, congratulating with the start of the mission. The very special guest of the event was Mateja Lazar, Head of CED Slovenia - Kultura, who had kindly accepted our invite and shared their experience and advice with the audience.

 

 

 

 

 

 

 

 

 

The event was accompanied by musical performances of local artists, starting off with an ethnic composition "Tamzara" by Shoghaken Folk Ensemble who were later joined by the kids from Avanduyt musical school of Ijevan and Astghikneri cultural center - presenting a unique performance of the anthem of the European Union, played on traditional Armenian musical instruments. Lovely and talented girls of Tiezerk Band brought their interpretation of Medieval Armenian poetry through their song and the event was concluded by Hasmik Baghdasaryan Dolukhanyan's soulful performance of Komitas's "Chinar es", marking the major importance on the 150th anniversary of prominent Armenian cultural figures - Komitas and Hovhannes Tumanyan, in 2019. We are thankful to everyone who joined us, attended the event, did the media coverage and helped make Creative Europe a reality in Armenia!

Սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած միջոցառմամբ տրվեց Ստեղծագործ Եվրոպա ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության պաշտոնական մեկնարկը։ Բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի՝ Մշակույթի փոխնախարարին, դեսպաններին, հյուպատոսներին, միջազգային այլ ներկայացուցչություններին և կազմակակերպություններին, ինչպես նաև տեղական մշակութային կազմակերպություններին մենք ներկայացրեցինք գրասենյակի այս տարվա աշխատանքը, խոսեցինք առաջին հաջողության պատմության՝ Փոքր թատրոնի մասնակցությամբ ImPArt ծրագրի մասին, քննարկեցինք 2019-ի ծրագրերն ու հեռանկարները։

Միջոցառման հատուկ հյուրն էր Սլովենիայի Ստեղծագործ Եվրոպա գրասենյակի ղեկավար Մատեյա Լազարը, ով իր փորձով և խորհուրդներով կիսվեց ներկաների հետ։ Գրասենյակի և ծրագրի մասին իրենց խոսքն ասացին Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության Մշակույթի պատասխանատու Վարդուհի Սարգսյանը։ Միջոցառումը ուղեկցվում էր հայաստանյան երաժիշտների հրաշալի կատարումներով։

Բացման ելույթը Շողակն համույթինն էր, ինչին հաջորդեց անսամբլի, Իջևանի Ավանդույթ երաժշտական դպրոցի և Աստղիկներ մշակութային կենտրոնի երգչախմբի մատուցած անակնկալը՝ Եվրամիության հիմնի կատարումը հայկական ավանդական երաժշտական նվագարաններով և փոքրիկ երգիչների եգեցողությամբ։ Միջնադարյան հայկական պոեզիայի իրենց յուրահատուկ մատուցմամբ ներկայացավ տաղանդավոր Տիեզերք բենդը, իսկ միջոցառումը եզրափակեց Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյանը՝ «Չինար ես» երգի կոմիտասյան անզուգական կատարմամբ՝ ընդգծելով 2019-ին ամենահատկանշական մշակութային իրադարձությունների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների կարևորությունը։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլորին, ովքեր միացան մեզ, մասնակցեցին, ներկա գտնվեցին, լուսաբանեցին և օգնեցին իրականություն դարձնել Ստեղծագործ Եվրոպան Հայաստանում։

#CreativeEurope #CreativeEuropeArmenia #CEDArmenia