«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

ՔՆՆԱՐԿՈՒՄ MEDIA ԲԱՂԱԴՐԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | 11.07.2019 

Հուլիսի 11-ին ՀԲԸՄ Հայաստան գրասենյակում տեղի ունեցավ

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին նվիրված

հանրային քննարկում, որի ընթացքում բանախոսներ

Սուսաննա Հարությունյանը (Ոսկե Ծիրան կինոյի զարգացման

հիմնադրամ), Մարտինա Պետրովիչը (Ստեղծագործ Եվրոպա

Խորվաթիա, ՄԵԴԻԱ գրասենյակ), Քեթևան Շենգելայան

(Ստեղծագործ Եվրոպա Վրաստան), Ջուլիետ Դյուրեն (Բրյուսելի

գեղարվեստի կենտրոն) և քննարկման մոդերատոր Սեդա

Գրիգորյանը (Ստեղծագործ Եվրոպա Հայաստան)

ներկայացրեցին ծրագրի մանրամասները և դրանից օգտվելու

հնարավորությունները։

Թեև Հայաստանը դեռևս պաշտոնապես չի անդամակցում այս ենթածրագրին, սակայն Հայաստանի կառավարությունը ցանկություն է հայտնել՝ սկսել անդամակցության գործընթացը, որը ևս մեկ անգամ արձանագրվեց Կինոյի ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հատուկ Խորհրդարանական լսումների ժամանակ։

Քննարկման ավարտին Մարտինա Պետրովիչը ներկայացրեց ծրագրի հաջողության պատմությունները Խորվաթիայում և ներկայացրեց ՄԵԴԻԱ-անդամ պետության հետ համատեղ արտադրություն իրականացնելու պարագայում հայ կինոգործիչների ֆիլմերի առաջխաղացման հեռանկարները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարությունը «Ստեղծագործ

Եվրոպա Հայաստան» գրասենյակի և «Ոսկե ծիրան»

կինոփառատոնի հետ իրականացրեց «Ստեղծագործ

Եվրոպա» ծրագրի «ՄԵԴԻԱ» բաղադրիչի վերաբերյալ

փակ մասնագիտական քննարկում:  

Հանդիպման ընթացքում Խորվաթիայի և Վրաստանի

«Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի 

ներկայացուցիչները փոխանցել են իրենց

պետությունների ՄԵԴԻԱ բաղադրիչի

անդամակցության փորձը, կիսվել այդ ուղղությամբ

ձեռնարկված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ մանրամասներով և արդյունքներով։  

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն

ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու նախապայմանները դիտարկելու և պետական հարթակներում քննարկելու

ուղղությամբ։