Creative Europe Desk Armenia is supported by the European Commission and the Ministry of Culture of the Republic of Armenia

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

Հայաստանը դեռևս պաշտոնապես չի միացել «Ստեղծագործ Եվրոպա»-ի ՄԵԴԻԱ ենթածրագրին


Եվրոպական հանձնաժողովն իրականացնում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ ենթածրագիրը`
նպատակ ունենալով խթանել աուդիովիզուալ ոլորտի կայուն և ընդգրկուն աճը:


ՄԵԴԻԱ ենթածրագրի գերակայություններն են՝

  • աջակցել աուդիովիզուալ ոլորտի մասնագետների հմտությունների

և ունակությունների ձեռքբերմանը և բարելավմանը, կապերի

հաստատմանը, թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով

ապահովել շուկայի զարգացման ադապտացիան, փորձարկել լսարանի

ընդլայնման նոր մոտեցումներ և բիզնես նոր մոդելներ,

  • զարգացնել աուդիովիզուալ ոլորտի օպերատորների

կարողությունները՝ Միության մեջ և դրանից դուրս շրջանառու

եվրոպական տեսալսողական ստեղծագործություններ մշակելու

նպատակով, ինչպես նաև աջակցել եվրոպական և միջազգային

համատեղ արտադրությանը, այդ թվում, հեռուստատեսային
հեռարձակողների հետ,

  • խթանել «բիզնեսից բիզնես» ֆորմատով փոխանակումները՝ ավելի հասանելի դարձնելով մուտքը դեպի շուկաներ և գործարար գործիքներ, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով աուդիովիզուալ ոլորտի օպերատորներին բարձրացնել իրենց նախագծերի տեսլականը Միության և միջազգային շուկաներում,

  • զարգացնել կինոթատրոնային դիստրիբուցիան՝ աուդիովիզուալ ստեղծագործությունների միջազգային մարքեթինգի, բրենդավորման, բաշխման և ցուցադրման միջոցով, 

  •  խթանել աուդիովիզուալ ստեղծագործությունների միջազգային մարքեթինգին, բրենդավորմանն և բաշխմանը նաև ոչ-կինոթատրոնային հարթակներում,

  • աջակցել լսարանի ընդլայնմանը` որպես եվրոպական աուդիովիզուալ ստեղծագործությունների նկատմամբ

հետաքրքրություն ցուցաբերելու միջոց, մասնավորապես, միջոցառումների, կինոդիտումների և փառատոների միջոցով,

  •  նոր դիստրիբուցիոն և բիզնես մոդելների խթանումը:

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի ՄԵԴԻԱ ենթածրագիրն աջակցում է՝ 

  •  վերապատրաստման համապարփակ միջոցառումների մշակմանը՝ ուղղված աուդիովիզուալ ոլորտի մասնագետների հմտությունների և ունակությունների ձեռքբերման և կատարելագործման, գիտելիքների փոխանակման և մասնագիտական փոխանակման նախաձեռնությունների խթանմանը, թվային տեխնոլոգիաների ներդրմանը,

  •  եվրոպական աուդիովիզուալ ստեղծագործությունների մշակմանը, մասնավորապես, ֆիլմերի և հեռուստատեսային աշխատանքների, ինչպիսիք են՝ խաղարկային, վավերագրական, մանկական և անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև միջսահմանային շրջանառության ներուժ ունեցող ինտերակտիվ աշխատանքներ, ինչպիսիք են՝ վիդեո խաղերը և մուլտիմեդիա նախագծեր,

  • եվրոպական աուդիովիզուալ արտադրությունը խթանող գործողություններին, մասնավորապես, աուդիովիզուալ ստեղծագործությունների եվրոպական և միջազգային համատեղ արտադրանքի, այդ թվում՝ հեռուստատեսային աշխատանքների մշակմանն ուղղված անկախ արտադրական նախաձեռնություններին, 

  •  եվրոպական և միջազգային համատեղ արտադրություն իրականացնող գործընկերների միավորմանը նպաստող գործողություններին և/կամ Ծրագրին մասնակցող երկրում հիմնված միջազգային արտադրական ֆոնդերի կողմից համատեղ արտադրված աուդիովիզուալ ստեղծագործությունների անուղղակի աջակցության ցուցաբերմանը,

  • մասնագիտական միջոցառումներ և շուկաներ մուտքի մատչելիության, ինչպես նաև Միության ներսում և դրանից դուրս առցանց բիզնես գործիքների օգտագործման ապահովմանը,

  • կինոթատրոնային դիստրիբուցիայի և այլ հարթակների միջոցով ոչ ազգային եվրոպական ֆիլմերի տարածման,

ինչպես նաև միջազգային վաճառքի համար ստեղծված համակարգերի հաստատմանը (ենթագրեր, կրկօրինակում և աուդիո նկարագրություն),

  • եվրոպական և միջազգային ֆիլմերի շրջանառությանը՝ Եվրոպայի և աշխարհի տարածման բոլոր

հարթակներով՝ աուդիովիզուալ ոլորտի միջազգային համագործակցության ծրագրերի միջոցով,

  • եվրոպական կինոթատրոնների ցանցին՝ ոչ ազգային եվրոպական ֆիլմերի ցուցադրության համար,

 եվրոպական աուդիովիզուալ ստեղծագործությունների, այդ թվում՝ կարճամետրաժ ֆիլմերի բազմազանությունը ներկայացնող և խթանող նախաձեռնություններին՝ փառատոները և այլ միջոցառումներ,

  • կինո-գրագիտության խթանմանը և լսարանի, մասնավորապես
    երիտասարդ հանդիսատեսի շրջանում եվրոպական աուդիովիզուալ ստեղծագործությունների, այդ թվում նաև կինոժառանգության վերաբերյալ գիտելիքների և հետաքրքրության աճին ուղղված գործողություններին,

  • նորարարական գործողություններին, որոնք կիրառում են թվային տեխնոլոգիաների ներդրման և
    օգտագործման ազդեցության ներքո գտնվող նոր բիզնես մոդելներ և գործիքներ:

Ենթածրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ դրամաշնորհային մրցույթները՝

1 - Դասընթացների աջակցություն (CALL EACEA 46/2018)

2 - Աուդիովիզուալ բովանդակության զարգացում - SINGLE PROJECTS (CALL EACEA 22/2018)

3 - Աուդիովիզուալ բովանդակության զարգացում - SLATE FUNDING (CALL EACEA 23/2018)

4 - Եվրոպական վիդեո խաղերի զարգացման աջակցություն (CALL EACEA 24/2018)

5 - Աջակցություն եվրոպական աուդիովիզուալ աշխատանքների հեռուստատեսային ծրագրմանը (CALL EACEA 25/2018)

6 - Աջակցություն միջազգային համատեղ արտադրության ֆոնդերին (CALL EACEA 26/2018)

7 - Աջակցություն ոչ ազգային ֆիլմերի դիստրիբուցիային – Դիստրիբուցիայի ավտոմատ ծրագիր (CALL EACEA 27/2018)

8 - Աջակցություն ոչ ազգային ֆիլմերի դիստրիբուցիային – Դիստրիբուցիայի մրցութային ծրագիր (CALL EACEA 28/2018)

9 - Աջակցություն դիստրիբուցիայի վաճառքի գործակալներին 2019 (CALL EACEA 29/2018)

10 - Աջակցություն կինո-ցանցերին (CALL EACEA 50/2018)

11 - Եվրոպական աուդիովիզուալ աշխատանքների առցանց հանրահռչակում (CALL EACEA 30/2018)

12 - Շուկաների մասնակցության աջակցություն (CALL EACEA 31/2018)

13 - Աջակցություն փառատոներին (CALL EACEA 32/2018)

14 - Կինո-կրթություն (CALL EACEA 33/2018)

Ենթածրագրի պաշտոնական էջը՝ https://eacea.ec.europa.eu/creative-europe/actions/media_en