PERFORM EUROPE 

մրցույթի հրավեր կատարողական արվեստի ոլորտի համար

 

 

Perform Europe-ի կողմից անցկացվող մրցույթի ուղեցույցը և դիմելու չափանիշները անգլերեն լեզվով հասանելի են այս էջում:

 

Perform Europe-ը Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված պիլոտային նախագիծ է:

Ծրագրի նպատակն է աջակցել Ստեղծարար եվրոպական երկրներում կատարողական արվեստի ստեղծագործությունների ներկայացմանը՝ դրանք առավել շարունակական և ներառական դարձնելու նպատակով: Կարդացեք ավելին այստեղ:

Ներկայումս մենք պատրաստվում ենք սկսել Perform Europe-ի դրամաշնորհների տրամադրման սխեմայի փորձարկումը:

Այն տեղի կունենա երկու փուլով.

1) առաջին փուլում կատարողները (արվեստագետներ, խմբեր, ընկերություններ և գեղարվեստական ստեղծագործական նմուշներ ներկայացնողներ) և պրոդյուսերները (փառատոններ, հարթակներ և այլ կազմակերպություններ, որոնք ունեն ներկայացման բովանդակություն) կարող են դիմել՝ մասնակցելու համար Perform Europe-ի խմբային ուսուցման և ցանցային զարգացման գործընթացին, որն իրականացվում է թվային հարթակում: Մրցույթի հրավերի մանրամասները ներկայացված են ստորև, հայտերի ընդունումը մեկնարկում է հունիսի 15-ից: Այս փուլում ընտրված մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու ծրագրի երկրորդ փուլին:

 

2) երկրորդ փուլում ուսումնական և ցանցային զարգացման գործընթացներին մասնակցելու ընթացքում և հետո, մասնակիցները միմյանց հետ կհամագործակցեն, համատեղ կկազմեն հյուրախաղերի և առաջխաղացման առաջարկներ, այնուհետև կդիմեն Perform Europe-ին դրամաշնորհ ստանալու ծրագրին: Ընդհանուր հասանելի գումարը 1,5 միլիոն եվրո է։ Դրամաշնորհի միջոցով տրամադրվող գումարը կտատանվի 10,000-ից մինչև 100,000 եվրոյի սահմաններում:

 

Երկրորդ հրավերը կհայտարարվի հուլիսի վերջում՝ միայն առաջին փուլում ընտրված մասնակիցների համար (Perform Europe-ի դիմումների ներկայացման գործընթացի ավելի մանրամասն ժամանակացույցը տե՛ս Perform Europe-ի կայքում):

Առաջին փուլի դիմումների ընդունումը կկատարվի հունիսի 15-ից հուլիսի 7-ը` Perform Europe-ի թվային հարթակում:

 

Քանի որ, այս առաջին հրավերը բաց կլինի միայն երեք շաբաթ, կարող եք սկսել նախապատրաստումն այսօրվանից: Ստորև կարող եք ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ նախագծի մասին։

 

Ո՞ւմ ենք մենք փնտրում առաջին փուլում

Կազմակերպություններ և արտահաստիքային մասնագետներ, ովքեր.

● ունեն առնչություն կատարողական արվեստների հետ՝ թատրոն, պար, ներկայացումներ (այդ թվում նաև սիրողական), կրկես և փողոցային արվեստ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ կենդանի երաժշտական կատարումները (ներառյալ օպերաները և մյուզիքլները) չեն դիտարկվում Perform Europe-ի կողմից, բացառությամբ երաժշտական թատրոնների:

● պրոդյուսերներ, որոնք ունեն գեղարվեստական ստեղծագործական աշխատանքներ կամ գեղարվեստական ծրագրեր, որոնք կցանկանային ներկայացնել այլ երկրներում՝ ներկայանալով ֆիզիկապես, թվային կամ այլ եղանակներով, 2021-ի հոկտեմբերից մինչև 2022-ի հունիսի ավարտը,

● ներկայացնողները պետք է ունենան փառատոններ, հարթակներ, կամ այլ ծրագրեր և պետք է ներկայացնեն գեղարվեստական ստեղծագործությունը  2021-ի հոկտեմբերից մինչև 2022-ի հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում,

● գործում են Ստեղծագործ Եվրոպայի երկրներում* (ամբողջական ցանկը տե՛ս այս էջում) կամ Միացյալ Թագավորությունում ● ունեն տեսլական, թե ինչպես համագործակցել սահմաններից դուրս՝ ռեսուրսների համատեղ օգտագործման, արդարության և համերաշխության սկզբունքների գործածման միջոցով

● արդեն ներգրավված են հյուրախաղերի կամ արվեստի տարածման ալտերնատիվ կամ նորարարական գործունեության մեջ, ինչպես նաև

● բաց են նորարարությունների համար և ունեն տեսլական, թե ինչպես դա անել, սակայն իրականացնելու ժամանակ ունենում են բազմաթիվ սահմանափակումներ։

 

Այս հրավերին մենք հատկապես հորդորում ենք մասնակցել այն կատարողներին և ներկայացնողներին, որոնք միջազգային գեղարվեստական համայնքում դեռ մեծ ճանաչում չունեն։ Մենք ողջունում ենք բոլոր այն դիմումները, որոնք կներկայացվեն կանանց, գյուղական վայրերում բնակվող արտիստների և գործող կազմակերպությունների, անապահով սոցիալ-տնտեսական կամ էթնիկ ծագում ունեցող անձանց, LGBTQIA+ համայնքի ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող և ցանկացած այլ անձանց կողմից, որոնք բավականաչափ հանրաճանաչ չեն կատարողական արվեստների ոլորտում։

 

Ի՞նչ կպահանջվի Ձեզանից հունիսի 15-ին մեկնարկող առաջին փուլի ընթացքում

● Ընդհանուր տեղեկատվություն Ձեր կազմակերպության մասին

● Ընդհանուր տեղեկատվություն Ձեր գեղարվեստական ստեղծագործության / ստեղծագործությունների մասին (պրոդյուսերիների համար) կամ Ձեր ներկայացման բովանդակության մասին - փառատոն, հարթակ, բացօթյա տարածք - (ներկայացնողների համար), որը հանդիսանում է համագործակցության առաջարկի մի մաս,

● Ձեր տեսլականն ու գաղափարները գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման և ներառական եղանակով տարբեր վայրերում մարդկանց հասանելի դարձնելու վերաբերյալ (400 բառ),

● Ինչպե՞ս է Ձեր առաջարկի մաս հանդիսացող գեղարվեստական ստեղծագործությունը / ներկայացման բովանդակությունը համապատասխանում այս տեսլականին (250 բառ),

● Ի՞նչ եք ցանկանում ստանալ Perform Europe դրամաշնորհային գործընկերության նախագծին մասնակցելու արդյունքում (250 բառ) և ինչո՞վ եք ցանկանում կիսվել (հմտություններ, գիտելիք, փող, տեսանելիություն, ենթակառուցվածք, փորձ և այլն) (300 բառ):

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ամբողջ տեղեկատվությունը պահանջվում է ներկայացնել անգլերենով։

 

Ինչպե՞ս կարող եք դիմել

Դիմումների ընդունումը մեկնարկում է 2021թ․ հունիսի 15-ին - ծանուցումներ ստանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել ծրագրի լրագրին։ Առաջին փուլի, երկրորդ փուլի և Perform Europe-ի ժամանակացույցի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել անգլերենով՝ Perform Europe-ի կայքում։

Untitled-1.png
Untitled-2.png