top of page
Faded Shapes

Այնթապի ասեղնագործության վարպետության դաս

2023 թ. հոկտեմբերի 25-ին Այնթապ գյուղում տեղի ունեցավ Այնթապի ասեղնագործության վարպետության դաս՝ Հուրի Իփէքճեանի ղեկավարությամբ: Աշխատարանը կազմակերպվել էր “Today Art Initiative” կազմակերպության կողմից` «#Պարիաներ. Իրագործելով Եվրոպայի պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում: Աշխատարանի մասնակիցները ծանոթացան Այնթապի ասեղնագործության տեխնիկային, համանուն գյուղի բնակիչներին փոխանցվեց Կիլիկիայի Այնթապի մշակութային մոռացվող ժառանգության այս կարևոր գիտելիքները և Նոր Այնթապ գյուղի ու Կիլիկիայի Այնթապի խորհրդանիշներից մեկի՝ ասեղնագործության հետ մշակութային կամրջի առաջին սաղմը դրվեց:



Հուրին ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրա նախնիները գաղթել են Կիլիկիայի Այնթապ քաղաքից: Ասեղնագործել սկսել է 38 տարի առաջ, երբ դեռ Սիրիայում էր, իսկ 2015 թվականից՝ Հայաստանում վերականգնում, զարգացնում և տարածում է հայկական ասեղնագործության ավանդույթները:

Հուրիի ստեղծագործություններն ընդգրկում են՝ Այնթափ, Ուրֆա, Վան, Սվազ, Վասպուրական, Տիգրակակերտ և բազմաթիվ այլ կարատեսակներ: Մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների, դասընթացների միջոցով նոր սերնդին փոխանցում հայկական ամենահայտնի ասեղնակարերը:

Վարպետության դասին մասնակցեցին բոլոր ցանկացողները: Այն տեղի ունենացավ Այնթապի թիվ մեկ դպրոցում:

Նախագիծը համաֆինանսավորվում է ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կողմից:


Լուսանկարները՝ Անտոն Խլաբովի



42 views0 comments

Comments


bottom of page