top of page
Faded Shapes

Աջակցություն Գրական թարգմանությունների նախագծերին 2025 թ.

Դիմելու վերջնաժամկետ՝ 11 փետրվարի, 2025 թ.


Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը հնարավորություն է ընձեռում թարգմանական դրամաշնորհի աջակցությամբ թարգմանել, հրատարակել և հանրայնացնել մասնակից երկրների հեղինակների գրական ստեղծագործությունները, այդ թվում` պատմվածքներ, պոեմներ, կոմիքսներ, հեքիաթներ, գեղարվեստական էսսեներ, պիեսներ և այլն:


Համապատասխանության չափանիշներ


Ով կարող է դիմել

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթաբաժնի մասնակից երկրներից  մեկում հիմնված հրատարակիչներ կամ հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:


Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:


Բյուջե

  • Փոքրածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 100.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 5 գրքի թարգմանություն:

  • Միջնածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 200.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 11 գրքի թարգմանություն:

  • Մեծածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 300.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 21 գրքի թարգմանություն և կոնսորցիումի առկայություն:

 

Նախագծի պարտադիր պայմաններ

  • 5-ից 21  գեղարվեստական ստեղծագործություններից  բաղկացած  փաթեթի  թարգմանություն, հրատարակություն և տարածում,

  • գեղարվեստական ստեղծագործությունների փաթեթի թարգմանության, հրատարակման, տարածման և հանրահռչակման ռազմավարություն,

  • առավելագույն տևողությունը՝ 36 ամիս,

  • Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից երկրների գրականություն,  

  • ընտրված ստեղծագործությունները չպետք է նախկինում թարգմանված  լինեն դեպի տվյալ լեզու:

 

Գործողությունները, որոնք կարող են ֆինանսավորվել, ներառում են թարգմանություն, հրատարակում և տարածում, ինչպես նաև կոնկրետ թեմաներին և առաջնահերթություններին վերաբերող  գործողություններ:

 

Դիմորդները պետք է տրամադրեն էլեկտրոնային հայտաձեւերում նշված եւ պահանջվող բոլոր փաստաթղթերը Funding & Tenders Portal Electronic Submission System հարթակի միջոցով:

 

Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ուղեցույցի ամողջական տեքստը և այլ մանրամասները հասանելի են ԱՅՍՏԵՂ:


94 views0 comments

Comments


bottom of page