![](https://static.wixstatic.com/media/4cdecf_27ab82eca6cc4fe383bd8b1f09da52f4~mv2.jpg/v1/fill/w_980,h_551,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/4cdecf_27ab82eca6cc4fe383bd8b1f09da52f4~mv2.jpg)
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 13.05.2025 թ․
«Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին» գործողությունն աջակցում է բոլոր չափերի մշակութային և ստեղծագործական կազմակերպություններին, ներառյալ միկրո և փոքր կազմակերպություններին տարբեր երկրներից՝ իրականացնելու ոլորտային կամ միջոլորտային ծրագրեր, նախագծեր:
Եվրոպական համագործակցության նախագծերը բաց են մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտների համար։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս գործողությունն ուղղված է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Մշակույթ ենթաբաժնի նպատակների իրականացմանը, նախագծերը, որոնք ներառում են բացառապես տեսալսողական ոլորտի կազմակերպություններ և ներկայացնում են տեսալսողական բովանդակությամբ նախագծեր, այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա չեն:
Համապատասխանության չափանիշներ,
իրավասու մասնակիցներ եւ երկրներ
Իրավասու դիմորդները (ծրագրի ղեկավար / համակարգող եւ գործընկերներ) պետք է լինեն մշակութային եւ ստեղծագործական ոլորտներում առնվազն 2 տարի ակտիվ գործունեություն ծավալող եւ Մշակույթ ենթածրագրին մասնակից երկրներից մեկում օրինականորեն հաստատված կազմակերպություն:
Ծրագրի ղեկավարը պետք է ունենա (առնվազն երկու տարի) իրավաբանական անձի կարգավիճակ, հայտերի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ եւ կարողանա ներկայացնել իրավաբանական անձ լինելու վերաբերյալ փաստեր:
Ֆիզիկական անձիք դիմում-հայտ չեն կարող ներկայացնել:
Իրավասու նախագծեր
Կախված նախագծի մասշտաբներից, կարիքներից, բնույթից, նպատակներից եւ առաջնահերթություններից, դիմորդները կարող են դիմել հետևյալ ծրագրերին`
CREA-CULT-2025-COOP-1 European Cooperation Projects (Small-Scale) Փոքրածավալ համագործակցության ծրագիր
CREA-CULT-2025-COOP-2 European Cooperation Projects (Medium-Scale) Միջնածավալ համագործակցության ծրագիր
Մեծածավալ համագործակցության ծրագիր
Փոքրածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 200,000 եվրո (երկու հարյուր հազար), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 80%-ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն երեք տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված կազմակերպություններ` մեկ ծրագրի ղեկավար և առնվազն երկու գործընկեր:
Միջնածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 1,000,000 եվրո (մեկ միլիոն), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 70%-ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն հինգ տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված մեկ ծրագրի ղեկավար եւ առնվազն չորս գործընկեր:
Մեծածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 2,000,000 եվրո (երկու միլիոն), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 60%-ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն տասը տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված մեկ ծրագրի ղեկավար եւ առնվազն ինը գործընկեր:
Բոլոր դեպքում էլ իրավասու նախագծերի առավելագույն տևողությունը պետք է լինի 48 ամիս:
Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամետը ՄԱՅԻՍԻ 13, 2025 թ.:
Դիմորդները պետք է տրամադրեն էլեկտրոնային հայտաձեւերում նշված եւ պահանջվող բոլոր փաստաթղթերը Funding & Tenders Portal Electronic Submission System հարթակի միջոցով:
Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ուղեցույցի ամողջական տեքստը և այլ մանրամասները հասանելի են ԱՅՍՏԵՂ:
Comments