top of page
Faded Shapes

Առցանց տեղեկատվական հանդիպում` «Ստեղծագործ Եվրոպա» մշակույթ՝ Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին

Միացե՛ք առցանց տեղեկատվական հանդիպմանը 2025 թվականի հունվարի 29-ին, ժամը 13:00-15:00 (Երևանի ժամանակով), 10:00-12:00 (Բրյուսելի ժամանակով), որպեսզի ծանոթանաք «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին (CREA-CULT-2025-COOP) հայտերի մանրամասներին:


Հայտերի ներկայացման փուլը բաց է, դիմելու վերջնաժամկետն է՝ ՄԱՅԻՍԻ 13, 2025 թ.:


Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին ծրագրի հայտի նպատակը մշակութային և ստեղծարար ոլորտների տարբեր չափերի և տարբեր երկրների կազմակերպություններին աջակցությունն է՝ ոլորտային կամ միջոլորտային գործունեություն իրականացնելու համար։ Նախագծի նպատակն է նաև խթանել տարբեր երկրներում գործող արվեստագետների համագործակցությունը և ստեղծագործությունների շրջանառությունը, ինչպես նաև ուժեղացնել մշակութային և ստեղծարար ոլորտների կառույցների կարողությունները:


Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի կողմից կներկայացվեն հայտի հիմնական առանձնահատկությունները՝ կենտրոնանալով հայտը պատրաստելու գործընթացի վրա։


Հանդիպման աշխատանքային լեզուն՝ անգլերեն


Առցանց հանդիպմանը մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:

Հանդիպման մանրամասներ, ինչպես նաև հղումը հասանելի է այստեղ՝ https://www.eacea.ec.europa.eu/news-events/events/online-info-session-creative-europe-culture-european-cooperation-projects-call-2025-01-29_en



5 views0 comment

Comments


ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

eu_co_funded_en.jpg
ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page