
Դուք վիզուալ, ձայնային կամ թվային արվեստագե՞տ եք, ով հետաքրքրված է շրջակա միջավայրի խնդիրներով: Տվյալների հետ աշխատելու փորձ ունե՞ք: Միացե՛ք «Անցում դեպի 8. Եվրոպական հասարակությունները հոսքի մեջ» (TT8) նորարարական նախագծին, որը միավորում է սոցիալական գիտությունները, տեխնոլոգիան և ժամանակակից արվեստը՝ բարձրացնելու օդի աղտոտվածության ազդեցության մասին իրազեկությունը եվրոպական համայնքներում:
Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը Ընտրված 6 արվեստագետները կստեղծեն թվային կամ ձայնային օրիգինալ աշխատանքներ՝ օգտագործելով այնպիսի տվյալներ, ինչպիսիք են սրտի զարկերի տեմպը, մարմնի ջերմաստիճանը և մաշկի հաղորդունակությունը: Այս տվյալները կհավաքվեն մասնակցային գործողությունների՝ բոդիստորմինգի և սոցիոդրամայի միջոցով, որոնք կարտացոլեն համայնքների հուզական և կենսաբանական արձագանքները հրատապ սոցիալական խնդիրների, օրինակ՝ օդի աղտոտվածության մասին:
Համակարգչային և սոցիալական գիտնականների կողմից վերլուծված տվյալները կվերածվեն թվային մուդբորդների, որոնք կներառեն հում տվյալներ, պատկերներ, տեքստեր, գրաֆիկներ, տվյալների ձայնային ներկայացումներ և պատկերավորումներ: Արվեստագետները կօգտագործեն այս մուդբորդները՝ իրենց աշխատանքները ստեղծելիս:
Creative Europe-ի աջակցությամբ իրականացվող TT8-ը կշարունակվի մինչև 2026թ. հոկտեմբերը: Միջոցառումները տեղի կունենան Էլեֆսինայում (Հունաստան), Ռենում (Ֆրանսիա), Լյուբլյանայում (Սլովենիա) և եզրափակիչ ցուցադրությունը՝ Երևանում (Հայաստան):Աշխատանքները կներկայացվեն նաև հայտնի փառատոներում, ինչպիսիք են Sonica-ն (Սլովենիա) և Maintenant-ը (Ֆրանսիա):
👩🎨 Ի՞նչ կներառի մասնակցությունը
🔹 Հիբրիդային ռեզիդենցիաներ՝ 2025թ. մայիս-հուլիս ամիսներին՝
1 շաբաթ՝ թվային հանդիպումներ արվեստագետների և գործընկերների հետ
2 շաբաթ՝ ֆիզիկական ռեզիդենցիա հյուրընկալ քաղաքում (Էլեֆսինա, Ռեն կամ Լյուբլյանա)
1 շաբաթ՝ թվային աջակցություն ռեզիդենցիայից հետո:
🔹 Հնարավորություն՝ ներգրավվելու տեղական համայնքներում՝ աշխատարանների և բաց արվեստանոցների միջոցով:
🔹 Վերջնական աշխատանքների ցուցադրում՝ 2-4 վայրերում, ներառյալ եզրափակիչ ցուցադրությունը Հայաստանում:
Դիմելու և ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://www.transitionto8.com/en-us/creative-europe/
🔗 Դիմեք հիմա և ձևավորեք Եվրոպական հասարակությունների ապագան՝ արվեստի և բնապահպանական իրազեկվածության միջոցով:
Comments