top of page
Faded Shapes

Դեպի ավելի ներառական և հասանելի մշակութային ու ստեղծարար միջավայր. Աշխատարան Տիգրան Ամիրյանի հետ

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը հրավիրում է մշակութային ու ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու «Դեպի ավելի ներառական եւ հասանելի մշակութային ու ստեղծարար միջավայր» աշխատարանին, որը կվարի Տիգրան Ամիրյանը։


🔹 Երբ՝ մարտի 25

🔹 Ժամը՝ 18.00

🔹 Որտեղ՝ Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ (ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1, «Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ)

🔹 Մասնակցության ձևաչափ՝ առերես 

🔹 Աշխատանքային լեզու՝ հայերեն 

 

❗️Ստեղծագործական եւ մշակութային նախագծերը պլանավորելիս առաջանում է ավելի ներառական եւ հասանելի լինելու անհրաժեշտություն։ Ինչպես ապահովել այս երկու կարևորագույն բաղադրիչները՝ միաժամանակ զարգացնելով ծրագրի կայունությունն ու ազդեցությունը։ Ինչպես կիրառել հասանելիության և ներառականության սկզբունքները ծրագրի տարբեր փուլերում՝ սկսած ֆոնդհայթայթումից եւ հայտ գրելու գործընթացից մինչև ծրագրի իրականացում, վավերագրում, տարածում եւ հաշվետվություն։


Այդ հարցերի շուրջ բանախոսը կկիսվի իր մոտեցումներով եւ փորձով:


🔗 Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/4u98LciqCcV2NZa97 

 

⏰ Տեղերը սահմանափակ են, ուստի գրանցումը անհրաժեշտ է կատարել մինչև մարտի  24-ը (օրվա ավարտ): Գրանցված և հաստատված մասնակիցներին կուղարկվի հաստատման նամակ: 


📍 Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ՝ +374 77 162957, info@creativeeurope.am:



 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page