top of page
Faded Shapes

Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն

Updated: Jan 21, 2022


Հայտադիմումների ընդունման մեկնարկ՝ Հունիսի 15, 2021թ.


Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Սեպտեմբերի 30, 2021թ․

ժամը՝ 17։00 Բրյուսելի ժամանակով


Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն ծրագիրը իրականացվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում՝ մշակույթի ոլորտում ԵՄ կողմից հատկացվող դրամաշնորհ ստանալու նպատակով:


Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:


Ծրագրի նպատակը

Աջակցել այն նախագծերին, որոնք կթարգմանեն, կհրապարակեն, կտարածեն և կխթանեն գեղարվեստական գրականության ​​ստեղծագործություններ:


Ծրագրի առաջնահերթությունները

  • ամրապնդել եվրոպական գրական ստեղծագործությունների միջազգային շրջանառությունն ու բազմազանությունը, մասնավորապես խթանելով թարգմանությունները քիչ օգտագործված լեզուներից դեպի անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն (կաստիլերեն) և իտալերեն լեզուներ

  • ձևավորել նոր լսարաններ Եվրոպական գրական ստեղծագործությունների համար՝ ԵՄ-ում և դրանից դուրս

  • ամրապնդել հրատարակչության/գրքի ոլորտի մրցունակությունը` խրախուսելով համագործակցությունը հրատարակչության/գրքային շղթայի ներսում


Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ոլորտները

Բացի թարգմանության, խթանման և տարածման աշխատանքներից, առաջարկությունները կարող են ներառել նաև բիզնեսից բիզնես «արտահանման» գործողություններ, որոնք կօգնեն խթանել թարգմանչական իրավունքների վաճառքը Եվրոպայում և դրանից դուրս:



Ծրագրից ակնկալվող արդյունքները

Ծրագիրը կաջակցի շուրջ 40 նախագծերի, որոնք իրականացվում են մեկ սուբյեկտի (միաշահառու) կողմից կամ մի խումբ կազմակերպությունների կողմից (բազմաշահառու):

Յուրաքանչյուր նախագիծ պետք է

  • հիմնված լինի խմբագրական և մարկետինգային իրատեսական ռազմավարության վրա

  • ընդգրկի ծրագրի պայմաններին համապատասխանող առնվազն 5 գեղարվեստական ​​ստեղծագործություն, որոնք կթարգմանվեն ներկայացված լեզուների միջև

  • նպաստի թիրախային երկրում (կամ երկրներում) գրականության բազմազանությանը` ներառելով պակաս ներկայացված երկրների գործեր, մասնավորապես` ավելի քիչ գործածվող լեզուներով գրված աշխատանքներ

  • ապահովի աշխատանքների հեշտ հասանելիություն հասարակության լայն շերտերի համար՝ ճիշտ մշակված տարածման ռազմավարության միջոցով

  • նպաստի հանդիսատեսի ընդլայնմանը և նորացմանը եվրոպական թարգմանված գեղարվեստական ​​ստեղծագործությունների համար՝ ճիշտ մշակված հանրահռչակման ռազմավարության միջոցով

  • խրախուսի համագործակցությունը նախագծի հեղինակների, թարգմանիչների, հրատարակիչների, դիստրիբյուտորների, գրավաճառների, գրադարանների, փառատոների և գրական միջոցառումների միջև

  • նպաստի նախագծում ներառված թարգմանիչների հեղինակության բարձրացմանը և հարգի արդար վարձատրության սկզբունքը

  • անդրադառնա Ստեղծագործ Եվրոպա ծրագրի անկյունաքարային խնդիրներին (ներառականություն, գենդերային հավասարություն և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազում)


Բյուջե

Ծրագրի ընդհանուր բյուջեն 5 000 000 եվրո է: Այս բյուջեն կարող է ավելացվել առավելագույնը 20%-ով:


Նախագծի համաֆինանսավորումը կազմում է բյուջեի 60%-ը, հետևյալ սկզբունքով՝

- փոքր ծավալի նախագծեր․ մինչև 10 գրքի թարգմանություն - մինչև 100,000 եվրո

- միջին ծավալի նախագծեր․ մինչև 20 գրքի թարգմանություն - մինչև 200,000 եվրո

- մեծ ծավալի նախագծեր․ առնվազն 21 գրքի թարգմանություն - մինչև 300,000 եվրո


Ժամանակացույց


Հայտերի ընդունման մեկնարկ՝ 15 Հունիս 2021

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30 Սեպտեմբեր 2021 – 17:00 (Բրյուսելի ժամանակով)

Գնահատում՝ Հոկտեմբեր 2021-Դեկտեմբեր 2021

Արդյունքների հրապարակում՝ Հունվար 2022

Դրամաշնորհի պայմանագրի կնքում՝ Փետրվար 2022



Գնահատման չափանիշներ


1. Համապատասխանություն (30)

Ինչպե՞ս է նախագիծը նպաստելու / ապահովելու`

• եվրոպական գրականության միջազգային շրջանառությունը և դրա հասանելիությանը

• եվրոպական գրականության բազմազանությանը

• պակաս տարածված լեզուների գրականության թարգմանությանը անգլախոս, ֆրանսախոս, գերմանախոս և իսպանախոս միջավայրերում

• պակաս ներկայացված ժանրերի թարգմանությունը (գրքեր երիտասարդ ընթերցողի համար, պոեզիա, կարճ պատմվածքներ, կոմիքս)

• լայն և հեշտ հասանելիություն ապահովող դիստրիբյուցիոն ռազմավարություն

• նորարարական բիզնես կամ մասնագիտական փորձ:


2. Բովանդակության եւ գործունեության որակը (30)

Ինչպե՞ս է նախագիծն իրականացվելու գործնականում

• ֆինանսական և մարդկային ռեսուրսների բաշխում

• թարգմանվող աշխատանքների գրական արժեքը

• թարգմանիչների մասնագիտական փորձը:


3. Նախագծի կառավարում (20)

Ինչպե՞ս է իրականացվել նախագծի կառավարումը՝

• ներառում է համակարգման արդյունավետ մեխանիզմներ մասնակից կազմակերպությունների միջև և առաջարկում է դրանց համապատասխան կառավարում

• ծրագրի բյուջեն ծախսարդյունավետ է և համապատասխան ռեսուրսներ է հատկացնում յուրաքանչյուր գործողության պատշաճ իրականացման համար

• նախագիծը ներառում է համապատասխան թիմեր, անձնակազմ և ռեսուրսներ

• նախատեսված միջոցառումներն իրականացվում են բարձր մակարդակով (ներառյալ ռիսկերի կառավարումը, որակի ապահովումը և վերահսկումը, պլանավորման, մոնիտորինգի և գնահատման ռազմավարություն)


4. Տարածում (20)

Ի՞նչ առավելություն ունի նախագիծը՝

• փոփոխություններ և նորարարություն է բերում

• հաղորդակցության և տարածման ռազմավարությունները հնարավորություն են տալիս

հասնել եվրոպական գրական ստեղծագործությունների նոր լսարանի

• թիրախային խմբերը և մասնակից կազմակերպությունները լայն տեսանելիություն են երաշխավորում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի համար

• նախագծի առաջարկը ներառում է կոնկրետ և արդյունավետ քայլեր` ապահովելու կայունությունը նաև ծրագրի գործողության ավարտից հետո


Ծրագրի պայմաններին և դրամաշնորհին դիմելու կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝





🔴 Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 30, 2021թ։

343 views0 comment

Comments


ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

eu_co_funded_en.jpg
ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page