Եվրոպայի օր 2025
- Ani Hovsepyan
- May 8
- 1 min read

Երևանում տոնում ենք Եվրոպայի օրը՝ մայիսի 10-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում:
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը նույնպես մասնակցում է տոնակատարության՝ Ստեղծագործ Եվրոպա տաղավարով:
Մայիսի 10-ին սիրով սպասելու ենք բոլորին՝ ներկայացնելու Ստեղծագործ Եվրոպա ծրագրի հնարավորությունները և նախաձեռնությունները:
Եվրոպայի օրվա առթիվ ելույթ կունենան «Տիեզերք», «Ուրու» և «Դեղ» բենդերը: ԵՄ անդամ պետությունների դեսպանատները կներկայացնեն իրենց երկրների մշակութային առանձնահատկությունները։
Comments