top of page
Faded Shapes

ժանեկագործության աշխատարան

Updated: Feb 7

2023 թ. հոկտեմբերի 20-ին, Այնթապի թիվ մեկ դպրոցում տեղի ունեցավ հայկական ժանեկագործության աշխատարան՝ Վանիա Մսրիէյի ղեկավարությամբ:

Աշխատարանը կազմակերպվել էր “Today Art Initiative” կազմակերպության կողմից` “#Pariahs: Performing Europe’s Historical Memory” նախագծի շրջանակներում:


Աշխատարանի մասնակիցները ծանոթացան հայկական ժանեկագործության հմտություններին ու ստեղծեցին իրենց առաջին ժանեկագործ աշխատանքը: Հայկական ժանյակը հայ ժողովրդի հետ անցել է բազմաթիվ փորձություններ, պահպանել իր պարզությունն ու հասել մեր օրեր: Նյութի մատչելիության, գործիքների համեմատաբար պարզ ձևերի, դրա հետ մեկտեղ՝ գեղարվեստական արտահայտչության լայն միջոցների շնորհիվ, ժողովրդի մոտ լայն տարածում ստացած և սիրված զբաղմունքներից մեկն է եղել։ Նուրբ ասեղնագործ ժանյակներում պահպանվել են տիեզերքի, բուսական ու կենդանական, երկրաչափական հնագույն զարդամոտիվներ, գրպանիկներ և այլն:

Վանիա Մսրիէ Գարաճեանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրա նախնիները գաղթել են Կիլիկիայի Այնթապ քաղաքից: Ասեղնագործության ու ժանեկագործության նկատմամբ սերը Վանիայի մեջ ծագել է փոքր տարիքից։ Ինքնաշխատությամբ և դժվարությամբ հայկական ասեղնագործության (Մարաշ, Սվազ, Այնթապ, ՈՒրֆա, Քիլիս, Վանի ժանյակ և այլն) գաղտնիքները յուրացնելով, Վանիան այսօր ունի իր անձնական ապրանքանիշը՝ Վանարթ Ձեռարվեստ անունով, որը, բացի ձեռքով ասեղնագործությունից, հայկական նախշազարդերը կիրառում է համակարգչային մեքենայով։ «Ասեղն իմ զենքն է՝ ապրելու, փրկվելու և գոյատևելու» նշանաբանով, Վանիան իր հմտությունները փոխանցում է բոլորին՝ առանց սահմանափակումների կամ բացթողումների։


Նախագիծը համակարգում է CHORUS-ը, համաֆինանսավորվում է ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կողմից:


Լուսանկարները՝ Անտոն Խլաբովի


104 views0 comments

Commenti


bottom of page