Culture Moves Europe ծրագրի շրջանակներում մեկնարկում է մասնակիցների կանչի երկրորդ շրջափուլը՝ տրամադրելով շարժունության դրամաշնորհներ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետներին՝ ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի ոլորտներում:
Արվեստագետները և մշակույթի ոլորտի մասնագետները կարող են համապատասխան առաջարկով դիմել և ծրագիր իրականացնել Ստեղծագործ Եվրոպա ծրագրի երկրներից որևէ մեկում:
Առաջարկվող ծրագիրը պետք է ուղղված լինի հետևյալ նպատակներից նվազագույնը երկուսին՝
ուսումնասիրել. իրականացնել ստեղծագործական և գեղարվեստական հետազոտություն, ուսումնասիրել, աշխատել որևէ հստակ թեմայի կամ նոր հայեցակարգի վրա,
ստեղծագործել. ներգրավվել ստեղծագործական գործընթացում՝ ձգտելով ստեղծել գեղարվեստական/մշակութային նոր ստեղծագործություն,
սովորել. զարգացնել մասնակիցների կարողությունները և հմտությունները ոչ ֆորմալ ուսուցման միջոցով, ինչպես նաև գործընկերների հետ համագործակցության միջոցով,
համագործակցել. ներգրավվել և ընդլայնել մասնագիտական ցանցերը, նպաստել մասնագիտական զարգացմանը, համագործակցել նոր գործընկերների և լսարանների հետ:
Հյուրընկալող գործընկերը կարող է լինել արվեստագետ, կազմակերպություն, մշակութային կազմակերպություն և այլն: Դիմորդները դիմում-փաթեթի հետ միասին պետք է ներկայացնեն համագործակցությունը հավաստող փաստաթուղթ, ապացույց:
Սույն ծրագրին կարելի է դիմել անհատապես, ինչպես նաև մինչև 5 հոգուց բաղկացած թիմով:
7-ից 60 օր անհատների համար
7-ից 21օր խմբերի համար
Դիմելու ժամկետներ՝ 2 հոկտեմբեր 2023 թ. - 31 մայիսի 2024 թ.
Անհատական շարժունության դիմումները գնահատվում են յուրաքանչյուր ամիս, ինչը նշանակում է, որ մասնակիցների ընտրությունը ևս իրականացվում է յուրաքանչյուր ամիս:
Շարժունությունը կարող է իրականացվել գրանտային պայմանագրի ստորագրումից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Culture Moves Europe ծրագրի բոլոր գործողություններն իրականացվում են անգլերելով՝ ներառյալ դիմում-հայտի ներկայացումը, պայմանագիրը և հաշվետվությունը: Ինչևիցե, լեզվի իմացությունը չի գնահատվում ծրագրի ընդհանուր գնահատման գործընթացում, և դիմորդները կարող ենք օգտագործել թարգմանությունների առցանց գործիքներ:
Ծրագրի ամբողջական մանրամասները ներկայացված են այստեղ:
Դիմելու կարգը
Նախքան դիմելը խորհուրդ է տրվում մանրամասն կարդալ սույն փաստաթուղթը, որտեղ ներկայացված են դիմելու ընթացակարգը և այլ մանրամասներ:
Culture Moves Europe ծրագիրն իրականացվում է Goethe-Institut-ի կողմից, ուստի փաստաթղթերի ներկայացումը ևս իրականացվում է Goethe-Application Portal հարթակի միջոցով:
Դիմելու գործընթացը ենթադրում է հետևյալ քայլերը՝
Հաշվի ստեղծում,
Գրանցում որպես “individual” (նույնիսկ եթե դիմումը ներկայացվում է խմբով),
Ըտրել “Culture Moves Europe funding”,
Ընտրել “Call for Individual Mobility”,
Լրացնել դիմում-հայտը: Դուք կարող եք պահպանել և կատարել փոփոխություններ դիմում-հայտում՝ մինչ վերջնական հաստատումը և ներկայացումը:
Comments