top of page
Faded Shapes

«Պարիաներ. ներկայացնելով Եվրոպայի պատմական հիշողությունը» խմբային ցուցահանդես

2024 թ. նոյեմբերի 12-14-ը Եղ. Չարենցի տուն-թանգարանում բացվեց  «Պարիաներ. ներկայացնելով Եվրոպայի պատմական հիշողությունը» խմբային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Today Art Initiative (TAI)-ի կողմից և ստեղծագործական-հետազոտական նախագծի մաս էր:

Նախագիծը, որին մասնկացում են արվեստի տարբեր բնագավառների (կատարողական արվեստ, վիզուալ արվեստ, գրականություն, պար) ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից ու Սլովենիայից, մեկնարկել է 2023 թվականին, համայնքային և մասնակցային համագործակցություն է՝ ուսումնասիրելու յուրաքանչյուր համայնքի պատմական հիշողությունները։

Նախագիծն ունեցել է երկամյա հետազոտական փուլ՝ հիշողությունների բացահայտման և ուսումնասիրման համար։ Ցուցահանդեսն արտացոլում էր 1915 թվականին Կիլիկիայից (Այնթապ, Մարաշ, Ուրֆա և այլն) արտագաղթած այն անհատների հիշողությունները, որոնք անցել են գաղթի դժվար ուղին, իրենց հետ բերել ու փրկել Կիլիկիայի ասեղնագործության ու ժանեկագործության մոռացվող ձևերը: Սկզբում հանգրվանելով հիմնականում Հալեպում, նրանք այդ ձեռագործերը պահպանել են, վերարտադրել ու վերածնել, այնուհետև, Հայաստան վերադառնալուն պես, փոխանցել այն նոր սերնդին:

Ցուցահանդեսում ներկայացված էին ժամանակակից արվեստագետներ՝ Ալեքսեյ Մանուկյանի, Արմինե Աթոյանի, Անուշ Ղուկասյանի, Անտոն Խլաբովի, Գոհար Սարգսյանի, Իննա Կուլուպաևայի, Լիլիթ Ստեփանյանի և Լիզի Վարդանյանի տարբեր տեխնիկաներով արված նոր աշխատանքեր, որոնք ստեղծված են Կիլիկյան հայերի համայնքային հանդիպումների ժամանակ հավաքագրված ձեռագործի ու արտագաղթի հիշողությունների հիման վրա:

Ներկայացված էին նաև Կիլիկյան հայերի անձնական արխիվներից նյութեր, նրանց կողմից ստեղծված համայնքային արվեստի գործ՝ Վանիա Մսրիէ Գարաճեան, Սօսի Նալչաճեան, Ազնիւ Պերթիկեան Գրիգորեան, Արփինէ Պասմաճեան, Զեփիւռ Պասմաճեան, Մայտա Չաւուշեան, Սիլվա Քազէզեան Ատուրեան, Գոհար Մարգէեան, Հուրի Իփճեան, Սալբի Իփճեան, Այտա Սանդուրեան, Մարալ Շէօհմէլեան, Պէրպէրեան, Ծովակ Գանթարճեան Օհանեան, Մարի Ռոզ Գօճօղլանեան, ինչպես նաև 2023 թվականին Այնթապ գյուղում անցկացված տեղի աշխատարանների մասնակիցների աշխատանքները (Այնթապի թիվ մեկ դպրոց, Մարինե Գալստյանի Ստուդիա): Բացմանը տեղի ունեցավ նաև Վարդան Հարությունյանի և Անահիտ Իսունցի փերֆորմանսը:

Կուրատոր՝ Լիլիթ Ստեփանյան

Ցուցահանդեսը տեղի է ունեցել «Պարիաներ. ներկայացնելով Եվրոպայի պատմական հիշողությունը» միջառարկայական նախագծի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ Ստեղծագործ Եվրոպա նախագծի համաֆինանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի համայնքային գործունեության և արվեստային պրակտիկաների միջոցով բացահայտել չպատմված ու կոլեկտիվ հիշողությունները այն մարգինալացված անհատների մասին, ովքեր ակամայից ձևավորել են համայնքները և աստիճանաբար կերտել պատմական հիշողությունը:


Նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ 


լուսանկարները՝ Անտոն Խլաբովի 




 
 
 

Comments


eu_co_funded_en.jpg

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page