top of page
Faded Shapes

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանի Գրասենյակը Գյումրիում է

📅 Օր: Նոյեմբերի 1

📍 Տեղ: Գյումրի համայնքի Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց (հասցե՝ ք. Գյումրի, Աբովյան 260)

🕒 Ժամը: 13:00


Սիրով հրավիրում ենք Շիրակի մարզի մշակութային և ստեղծագործական ոլորտների ներկայացուցիչներին մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի հնարավորությունների ու աջակցման ծրագրերի մասին:


Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակներն ու առաջնահերթու-թյունները, մասնակցության պայմանները և ընթացիկ հայտերի մանրամասները: Հատուկ ուշադրություն կդարձնենք ոլորտի դերակատարների համար կարևոր նորություններին ու աջակցության մեխանիզմներին:


🌟 Մասնակցելով՝ Դուք հնարավորություն կունենաք՝

  • ծանոթանալ ծրագրին և դրա առաջարկած հնարավորություններին,

  • ստանալ տեղեկություններ ու խորհուրդներ հայտադիմումի մշակման վերաբերյալ,

  • քննարկել համագործակցության հնարավորություններ և հարցնել Ձեր հետաքրքրող հարցերը։


Սպասում ենք Ձեզ: Միացեք մեզ՝ միասին զարգացնելու ստեղծագործական համայնքը Հայաստանում:


Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ստեղծագործ Եվրոպա հայաստանյան գրասենյակի հետ՝ 077 162957, ani.hovsepyan@creativeeurope.am



 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page