top of page
Faded Shapes

Վեբինար. Եվրոպական համագործակցություն և գենդերային հավասարություն. դեպքերի ուսումնասիրություններ և գաղափարների գեներացում



«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի գենդերային հավասարության աշխատանքային խումբը կազմակերպում է իր երկրորդ առցանց հանդիպումը՝ «Եվրոպական համագործակցություն և գենդերային հավասարություն. դեպքերի ուսումնասիրություններ և գաղափարների գեներացում» խորագրով, որը կկայանա 2025 թվականի հունվարի 29-ին, ժամը 17:00-19:00 (Երևանի ժամանակով), ժամը 14:00-16:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):


ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՎԵԲԻՆԱՐԸ

Մենք հրավիրում ենք մշակութային և ստեղծարար ոլորտների բոլոր չափերի կազմակերպություններին, ներառյալ միկրո և փոքր կազմակերպություններին, որոնք արդեն աշխատում են կամ ցանկանում են ներդրում ունենալ գենդերային հավասարության խթանմանն արվեստի և մշակույթի ոլորտում։


ՎԵԲԻՆԱՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Քանի որ «Եվրոպական համագործակցության ծրագրեր 2025» նախագծի դիմում-հայտերը բաց են մինչև ս.թ. մայիսի 13-ը, վեբինարի միջոցով կազմակերպությունները հնարավորություն կունենան ծանոթանալ գենդերային հավասարությանը նվիրված երեք հաջողված ծրագրերի, որոնք ֆինանսավորվել և իրականացվում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Ավելին, հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենալ հանդիպել և քննարկել համատեղ նոր ծրագրային գաղափարները։


Միջոցառումը կազմակերպվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի գրասենյակների կողմից։


Վեբինարը աշխատանքային լեզուն՝ անգլերեն:


ԳՐԱՆՑՈՒՄ

Վեբինարին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ օգտվելով հետևյալ ձևաթղթից` http://bit.ly/42mBK1W

0 view0 comment

Comments


ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

eu_co_funded_en.jpg
ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page