
2024 թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայում մեկնարկեց արվեստի կացարանի եվրոպական փուլը, որին Հայաստանից մասնակցեցին վիզուալ արվեստագետ Լիլիթ Ստեփանյանը և երաժիշտ, քամանչահար Արմեն Զարգարյանը:
Արվեստի կացարանը տեղի ունեցավ Մոն-Դոֆա փոքր քաղաքում, որը հայտնի է իր ճարտարապետությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ:
Եվ չնայած փոքր չափերին, Մոն Դոֆայում մշտապես անցկացվում են տարբեր մշակութային միջոցառումներ, ներառյալ փառատոներ, համերգներ և ցուցահանդեսներ: Կացարանի ժամանակ Արմեն Զարգարյանը ֆրանսիացի ժամանակակից պարողերի հետ միասին հայկական երաժշտությամբ համաստեղծման աշխատարան իրականցրին:
Լիլիթ Ստեփանյանն իրականացրեց համաստեղծման աշխատարան ՝ հրավիրելով Մոն-Դոֆայի, Էմբրանի ու շրջակա համայնքների անդամներին մասնակցելու ստեղծագործական գործընթացին, որը ներառում էր գրել ու ասեղնագործել անձնական հիշողություններն ու զգացմունքները իրենց քաղաքի մասին: Այն մասնակիցներին ներգրավվեց հիշողության կապող ու առաջնորդող թելի ստեղծման, հյուսելու և քարտեզագրելու ու համայնքային կոլեկտիվ արվեստի աշխատանքի ստեղծման գործընթացին, որը ներկայացնում է նրանց հավաքական հիշողությունները, փորձառությունները, զգացմունքները և քաղաքի
մասին պատկերացումները:
Միջոցառումները տեղի են ունենում «#Պարիաներ. Իրագործելով Եվրոպայի
պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում, Ստեղծարար Եվրոպա ծրագրի կողմից համաֆինանսավորված, որը նպատակ ունի բացահայտել
#մարգինալացված անհատների չպատմված, հավաքական հիշողությունները, ովքեր ձևավորել են համայնքը և աստիճանաբար ձևավորել նրա պատմական
հիշողությունը:
Comments