top of page
Faded Shapes

Music Moves Europe նախագիծն ընդունում է հայտեր



Music Moves Europe նախագիծը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը և ամրապնդել երաժշտության ոլորտի ներկայացուցիչների գիտելիքները շրջակա միջավայրի կայունության վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել կոնկրետ գործնական մոտեցումների մշակումը, փորձարկումը, տարածումը կամ կիրառումը՝ նպատակ ունենալով նպաստել երաժշտության ոլորտում «կանաչ» փորձառության տարածմանը և շրջակա միջավայրի կայունությանը:


Music Moves Europe նախագիծը խթանում է բազմազան, մրցունակ, նորարար և կայուն եվրոպական երաժշտական ոլորտի զարգացումը։


Միևնույն ժամանակ, երաժշտության ոլորտը կանգնած է կլիմայական փոփոխությունների գլոբալ մարտահրավերների առաջ՝ փորձելով նպաստել ավելի կանաչ և կայուն ապագայի ձևավորմանը։ Համաձայն Եվրոպական կանաչ գործարքի և համատեղելով ԵՄ մշակույթի քաղաքական օրակարգը (ԵՄ Մշակույթի աշխատանքային պլան 2023-2026 թթ.), Music Moves Europe նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել երաժշտական էկոհամակարգի կանաչ անցմանը և շրջակա միջավայրի կայունությանը:


Հայտերի ներկայացման փուլը բաց է, դիմելու վերջնաժամկետն է՝ 19 փետրվարի 2025 թ., 17:00 (Բրյուսելի ժամանակով), 20:00 (Երևանի ժամանակով):


Նախագծի մանրամասները և դիմելու կարգը ներկայացված է այստեղ:

Comments


ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page