Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին 2020 (ավարտված)

Updated: Mar 9


Հայտերի ընդունման մեկնարկ՝ 02.10.2019թ․


Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 27.11.2019թ․





Եվրոպական համագործակցության նախագծերի աջակցության հիմնական նպատակներն են՝


- աջակցել եվրոպական մշակութային եւ ստեղծագործական ոլորտի անդրսահմանային եւ միջազգային կարողությունների զարգացմանը, խթանել մշակութային եւ ստեղծագործական աշխատանքների, ինչպես նաեւ մշակութային եւ ստեղծագործական ոլորտի մասնագետների, մասնավորապես` արվեստագետների, միջազգային շարժունակությունը,


- ներգրավել նոր եւ ավելի լայն լսարաններ, բարելավել Միության ներսում եւ դրանից դուրս մշակութային եւ ստեղծագործական աշխատանքների մատչելիությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին, երիտասարդներին, հաշմանդամներին եւ թերներկայացված խմբերին,


- նպաստել մշակույթի ոլորում նորարարական եւ ստեղծագործական աճին, օրինակ` նոր բիզնես մոդելների փորձարկմամբ:



Համապատասխանության չափանիշներ


Իրավասու մասնակիցներ եւ երկրներ

Իրավասու դիմորդները (ծրագրի ղեկավար / համակարգող եւ գործընկերներ) պետք է լինեն մշակութային եւ ստեղծագործական ոլորտներում առնվազն 2 տարի ակտիվ գործունեություն ծավալող եւ Մշակույթ ենթածրագրին մասնակից երկրներից մեկում օրինականորեն հաստատված եվրոպական մշակութային օպերատորներ:


Ծրագրի ղեկավարը պետք է ունենա (առնվազն երկու տարի) իրավաբանական անձի կարգավիճակ, հայտերի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ եւ կարողանա ներկայացնել իրավաբանական անձ լինելու վերաբերյալ փաստեր:

Ֆիզիկական անձիք դիմում-հայտ չեն կարող ներկայացնել:


Իրավասու նախագծեր

Կախված նախագծի մասշտաբներից, կարիքներից, բնույթից, նպատակներից եւ

առաջնահերթություններից, դիմորդները կարող են դիմել`

1-ին կատեգորիայի ներքո՝ փոքրածավալ համագործակցության ծրագրով

կամ

2-րդ կատեգորիայի ներքո՝ մեծածավալ համագործակցության ծրագրով:


Փոքրածավալ համագործակցության նախագծերի համար (Կատեգորիա 1), Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 200,000 եվրո (երկու հարյուր հազար), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 60% -ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն երեք տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված կազմակերպություններ` մեկ ծրագրի ղեկավար և առնվազն երկու գործընկեր:


Մեծածավալ համագործակցության նախագծերի համար (Կատեգորիա 2), Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 2,000,000 եվրո (երկու միլիոն), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 50% -ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն վեց տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված մեկ ծրագրի ղեկավար եւ առնվազն հինգ գործընկեր:


Ծրագրի ղեկավարը չի կարող ներկայացնել երկու հայտ սույն առաջարկի

շրջանակներում: Ցանկացած դեպքում, նախագիծը կարող է ներկայացվել միայն մեկ կատեգորիայի տակ:


Երկու կատեգորիաների դեպքում էլ իրավասու նախագծերի առավելագույն տևողությունը պետք է լինի 48 ամիս:





Կազմակերպությունը կարող է լինել միայն Կատեգորիա 2 շրջանակներում իրականացվող մեկ ընթացիկ նախագծի ղեկավար: Սա նշանակում է, որ ընտրվելու դեպքում, Կատեգորիա 2-ի ընթացիկ նախագծի ղեկավարը պետք է ապահովի, որ արդեն իսկ աջակցվող ընթացիկ նախագծի եւ մասնակցության հայտ ներկայացրած նախագծի միջեւ ժամկետների համընկնում գոյություն չունի:


Մշակույթ ենթածրագիրը չի աջակցի որեւէ նախագծի, որոնք պարունակում են պոռնոգրաֆիկ կամ ռասիստական նյութեր կամ քարոզում են բռնություն:


Իրավասու գործունեություն

Երկու կատեգորիաների նախագծերը կարող են սկսվել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ամեն դեպքում, գործունեությունը չի կարող սկսվել մինչեւ դրամաշնորհի պայմանագրի ստորագրումն երկու կողմերի կողմից:

Երկու կատեգորիաների համար Ծրագրի առավելագույն հնարավոր տեւողությունը 48 ամիս է:



Ծրագրի առաջնահերթություններն են՝


- Միջազգային շարժունակություն | Transnational Mobility

Նպաստել արվեստագետների եւ ոլորտի մասնագետների միջազգային շարժունակությանը՝ նրանց հնարավորություն տալով համագործակցել միջազգայնորեն, ինչպես նաեւ միջազգայնացնել իրենց կարիերան:


- Լսարանի զարգացում | Audience Development

Նպաստել լսարանի զարգացմանը՝ որպես եվրոպական մշակութային եւ ստեղծագործական աշխատանքների, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության մատչելիության, ինչպես նաեւ մշակութային աշխատանքներին երեխաների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ թերներկայացված խմբերի հասանելիության բարելավման միջոց:


- Կարողությունների զարգացում | Capacity Building

Խթանել կարողությունների զարգացմանը` օգտագործելով նորարարական մոտեցումներ, մշակել եւ փորձարկել մշակութային ոլորտի եկամուտի ապահովման, կառավարման, մարկետինգի իրականացման համար նոր եւ նորարարական մոդելներ, մասնավորապես` մշակութային ոլորտի մասնագետների համար նոր հմտությունների զարգացման միջոցով:


- Միգրանտների եւ փախստականների սոցիալական ներգրավում | Social Integration of Migrants and Refugees

Խթանել միջմշակութային երկխոսությունը, նպաստել ԵՄ ընդհանուր արժեքների, այլ

մշակույթների նկատմամբ փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի տարածմանը՝ դրանով իսկ նպաստելով միգրանտների եւ փախստականների սոցիալական ինտեգրմանը:


- Մշակութային ժառանգության եվրոպական տարվա շարունակություն | Legacy to the European Year of Culture Heritage

Բարձրացնել իրազեկվածությունը ընդհանուր պատմության եւ արժեքների վերաբերյալ,

ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքին պատկանելու զգացողությունը՝

Եվրոպական մշակութային ժառանգության տարուն համապատասխան:





Գնահատման չափանիշներ

Հայտատուները կգնահատվեն հետեւյալ չափանիշների համապատասխան.


1. Համապատասխանություն (30)

Այս չափանիշը գնահատում է, թե ինչպես է ծրագիրը կյանքի կոչելու ընտրված

քաղաքականության գերակայությունը կամ գերակայությունները՝ գործող ռազմավարության հիման վրա:


2. Բովանդակության եւ գործունեության որակը (30)

Այս չափանիշը գնահատում է, թե ինչպես է ծրագիրն իրականցվելու գործնականում

(գործունեության եւ արդյունքների որակ, մեթոդաբանություն) եւ որքանով է այդ գործունեությունը համապատասխանում նախագծի նպատակներին:


3. Հաղորդակցություն եւ տարածում (20)

Այս չափանիշը գնահատում է նախագծի՝ իր գործունեության եւ արդյունքների մասին հաղորդելու, ինչպես նաեւ ոլորտում եւ իրենց սահմաններից դուրս դրանց վերաբերյալ գիտելիքների եւ փորձի փոխանակման պատրաստակամությունը: Ծրագրի նպատակն է` առավելագույնի հասցնել ծրագրի արդյունքները տեղական, տարածաշրջանային, ազգային եւ եվրոպական մակարդակներում եւ ապահովել ծրագրի շարունակական ազդեցությունը:


4. Համագործակցության որակը (20)

Այս չափանիշը գնահատում է այն, թե որքանով է նախագծի կառուցվածքը եւ կառավարումն ապահովելու ծրագրի արդյունավետ իրականացումը:


Ցանկացած դեպքում նախագծերի երկու կատեգորիաների համար (փոքր/մեծածավալ

համագործակցության ծրագրեր) ֆինանսավորման ենթակա հայտերը պետք է ստանան

նվազագույնը 75 միավոր (առավելագույնը 100 միավոր):


Բյուջե

Այս մրցույթի համար ընդհաուր բյուջեն գնահատվում է 48.444.567 եվրո:


Փոքրամասշտաբ համագործակցության նախագծերի համապատասխան ներկայացուցչություն ապահովելու նպատակով , ծրագրի ընդհանուր բյուջեի ± 40%-ը նախատեսված է կատեգորիա 1-ի համար:


Հաշվի առնելով Եվրահանձնաժողովի քաղաքականությունը եւ առաջնահերթությունները, ավելի փոքրամասշտաբ համագործակցության նախագծերին հատկացված գումարի շուրջ 25% -ը պետք է տրամադրվի միգրանտների եւ փախստականների սոցիալական ինտեգրմանն ուղղվածորակական նախագծերին:

Գործակալությունն իրեն իրավունք է վերապահում չբաշխել առկա բոլոր միջոցները:


Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամետը


Էլեկտրոնային հայտերի (e-Form) ընդունումը կդադարեցվի

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ, Երևանի ժամանակով՝ ժ․20:00-ին


Դիմորդները պետք է տրամադրեն էլեկտրոնային հայտաձեւերում նշված եւ պահանջվող բոլոր փաստաթղթերը:


Ամբողջական տեղեկատվություն

Ուղեցույցի ամողջական տեքստը, ինչպես նաեւ հայտաձեւերը հասանելի են հետեւյալ հղմամբ՝

https://eacea.ec.europa.eu/creative-europe/funding/support-european-cooperation-projects-2020_en

Դիմում-հայտը լրացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցի պայմաններով եւ դրանք ներկայացնել տրամադրված ձեւաչափերին համապատասխան:

Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հարթակի ձեր ներկայացուցիչներին՝

https://ec.europa.eu/programmes/creative-europe/contact_en

կամ Գործակալությանը՝

EACEA-CREATIVE-EUROPE-COOPERATIONPROJECTS@ec.europa.eu

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube