ՔՐԻՍՏԻՆԱ ՖԱՐԻՆՅԱ․ ԻՆՉՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ վեբինար հանդիպում եվրոպական մշակութային

քաղաքականության փորձագետ Քրիստինա Ֆարինյայի հետ:

 

 

Քրիստինա Ֆարինյան 2018 թվականին հեղինակել է Հայաստանում

ստեղծարար արդյունաբերությունների զարգացման ռազմավարության

վերաբերյալ զեկույց և քաջ ծանոթ է տեղի մշակութային դաշտին։

Բանախոսը 2,5 ժամ տևած առցանց հանդիպման ընթացքում

ներկայացրեց միջազգային համագործակցություն իրականացնելու

համար անհրաժեշտ գործիքակազմ, մեկնաբանեց մշակույթի

աջակցության եվրոպական կառույցների և ծրագրերի հիմնական

թիրախային ուղղությունները և մասնակիցների նախագծերից

ակնկալվող շեշտադրումները։ Հանդիսանալով մի շարք ծրագրերի,

այդ թվում նաև Ստեղծագործ Եվրոպայի «Աջակցություն եվրոպական

համագործակցության նախագծերին» դրամաշնորհային մրցույթի

գնահատող հանձնաժողովի անդամ՝ Քրիստինան բազմաթիվ գործնական

խորհուրդներ ու հնարքներ կիսեց հանդիպման մասնակիցների հետ՝

հոդորելով ավելի բաց և համարձակ լինել՝ նախագծեր կազմելիս, հստակ

պատկերացնել համագործակցության ընթացքն ու արդյունքները և

մանրամասնորեն քննարկել դրանք գործընկերների հետ՝ մինչև

հայտադիմումը ներկայացնելը։

 

Վեբինարի մասնակիցները հնարավորություն ունեին բանախոսի

անգլերեն խոսքին հետևել նաև համաժամանակյա հայերեն

թարգմանությամբ, ինչպես նաև ուղղել իրենց հարցերը՝ գրավոր տեսքով,

կամ միանալով տեսազանգին։

 

Վեբինարի անգլերեն տարբերակի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև․

 

 

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube