top of page
Faded Shapes

«The Owl». Սցենարական զարգացման աշխատարան Աթենքում՝ պրոֆեսիոնալ սցենարիստների համար

  • 2 days ago
  • 1 min read

Աթենքի կինոգրասենյակը (Athens Film Office), համագործակցելով միջազգային հեղինակավոր «The Black List» հարթակի հետ, հայտարարում է «The Owl» սցենարական զարգացման աշխատարանի 5-րդ թողարկման հայտերի ընդունումը:


Ծրագրի մասին

«The Owl»-ը դարձել է Աթենքի կինոգրասենյակի առանցքային նախաձեռնություններից մեկը, որի նպատակն է աջակցել միջազգային պոտենցիալ ունեցող ֆիլմերի և հեռուստասերիալների սցենարական մշակմանը: 4-օրյա ինտենսիվ աշխատարանը տեղի կունենա Աթենքում՝ 2027 թվականի հունվարի 12-15-ը՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության նախաշեմին:


Ինչու՞ դիմել

Ընտրված մինչև 10 սցենարիստներ հնարավորություն կստանան մասնակցելու զարգացման հատուկ ծրագրի, որը ներառում է.

  • Անհատական խորհրդատվություններ սցենարների վերաբերյալ,

  • Մեկը-մեկին ձևաչափով մենթորություն,

  • Վարպետության դասեր և պանելային քննարկումներ ոլորտի առաջատարների հետ,

  • Networking-ի հնարավորություններ միջազգային պրոդյուսերների և դիստրիբյուտորների հետ:


Մասնակցության պայմաններ

  • Դիմորդը պետք է լինի պրոֆեսիոնալ սցենարիստ և ունենա առնվազն մեկ մասնագիտական էկրանային աշխատանք (կինոյում կամ հեռուստատեսությունում):

  • Նախագծերը կարող են լինել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր կամ հեռուստասերիալներ:

  • Ներկայացվող սցենարները պետք է լինեն անգլերեն լեզվով:

  • Նախագծերը պարտադիր չէ, որ գործողությունները ծավալվեն Հունաստանում, սակայն պետք է ունենան Հունաստանում նկարահանվելու կամ արտադրվելու պոտենցիալ:


Ընտրության փուլերը«The Black List» հարթակի կողմից նախնական գնահատումից հետո կկազմվի մինչև 40 նախագծից բաղկացած «longlist», որից հետո միջազգային հանձնաժողովը կկատարի վերջնական ընտրությունը: Գնահատման չափանիշներն են՝ ինքնատիպությունը, շուկայական պոտենցիալը և հեղինակի մասնագիտական փորձը:


Կարևոր ամսաթվեր

  • Հայտերի վերջնաժամկետ: 2 հոկտեմբերի, 2026թ.

  • Արդյունքների հայտարարում: 1 դեկտեմբերի, 2026թ.

  • Աշխատարանի անցկացում: 12-15 հունվարի, 2027թ.


Ինչպե՞ս դիմել

Հայտերը ներկայացվում են բացառապես «The Black List» հարթակի միջոցով: Մանրամասն տեղեկատվության և դիմումի հղման համար այցելեք https://athensfilmoffice.com/the-owl/ և https://blcklst.com/programs/2027-the-owl-screenwriting-workshop:



 
 
 

Comments


38 Tumanyan Street, Yerevan 0010, Armenia  

Phone: +374 77 162957

E-mail: info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

@ 2025 Creative Europe Desk Armenia. All rights reserved.

The Creative Europe Desk Armenia operates with the support of the European Commission and the Ministry of Education, Science, Culture, and Sports of the Republic of Armenia. The Desk is coordinated by the “Yerevan Perspectives” International Music Festival.

bottom of page