top of page
CE_10Years_SoMeCover_1600x421.jpg

Ստեղծագործ Եվրոպա 21-27 ծրագիր 

Ընդհանուր նկարագիր


Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը համախմբում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: 2017 թվականին իրականացված միջանկյալ գնահատման արդյունքների հիման վրա՝ Ստեղծագործ Եվրոպա 2021-2027 ծրագիրը շարունակում է գործել նախորդ ծրագրի կառուցվածքին համաձայն:

Նախորդ ծրագրի շրջափուլի համեմատ՝ 2014-2020 թթ., Ստեղծագործ Եվրոպա ծրագրի բյուջեն աճել է 50%-ով։ Ստեղծագործ Եվրոպա ծրագիրն ուղղված է այն գործողությունների և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կօգնեն ամրապնդելու մշակութային բազմազանությունը և կարձագանքեն մշակութային ու ստեղծագործական ոլորտների կարիքներին ու մարտահրավերներին։ Ծրագրում ներառված նորությունները և փոփոխությունները նպատակ ունեն աջակցելու վերոգրյալ ոլորտների վերականգնմանը և հետագա զարգացմանը՝ հնարավորություն ստեղծելով դրանք դարձնել ավելի ներառական, թվայնացված, կանաչ և էկոլոգիապես ավելի կայուն:  

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի երկու հիմնական նպատակներն են.  

  • Պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունն ու ժառանգությունը,

  • Բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտների, մասնավորապես տեսալսողական հատվածի մրցունակությունը և տնտեսական ներուժը: 

Վերոգրյալ նպատակներն իրականացվում են հետևյալ ենթանպատակների միջոցով.

  • Հզորացնել Եվրոպայում արվեստի և մշակութային համագործակցությունը,

  • Աջակցել Եվրոպական աշխատանքների ստեղծմանը,

  • Նպաստել Եվրոպայի մշակութային և ստեղծագործական ոլորտների տնտեսական, սոցիալական և արտաքին համագործակցության ուժեղացմանը,  

  • Խթանել նորարարությունը և շարժունակությունը,

  • Խթանել համագործակցությունը նորարարության, կայունության և մրցունակության շրջանակներում,  

  • Տարածել և ավելի հասանելի դարձնել միջոլորտային, նորարարական և համագործակցային գործողությունները,

  • Ինչպես նաև տարածել բազմազան, անկախ և բազմակարծիք մեդիա միջավայր և աջակցել մեդիա գրագիտությանը՝ դրանով իսկ նպաստելով գեղարվեստական ​​արտահայտման ազատությանը, միջմշակութային երկխոսությանը և սոցիալական ներառմանը:

Ի լրումն վերոգրյալ նպատակների՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագիրն անդրադառնում է լավագույն փորձի և հաջողակ օրինակների տարածմանը, որոնք անդրադառնում և նպաստում են Եվրոպական հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններին՝ կանաչացում և շրջակա միջավայր, ներառակայություն և գենդերային հավասարություն՝ հարցեր, որոնք ընդգրկված են ծրագրի բոլոր գործողություններում:

Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝

  • ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԵԴԻԱ բաղադրիչ, գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ, նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում:

Այժմ, Հայաստանն ամբողջությամբ անդամակցում է ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչին, մասամբ՝ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչին, որի շրջանակներում Հայաստանում գործում է Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը: Հայաստանը չի անդամակցում ՄԵԴԻԱ բաղադրիչին:

Ծրագրում ներդրված բոլոր նորույթները նպաստելու են վերոգրյալ ոլորտների վերականգնմանը և հետագա
զարգացմանը՝ դրանք դարձնելով ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն:


Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրերից՝
 

ՄՇԱԿՈՒՅԹ ենթածրագիր. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ:


ՄԵԴԻԱ ենթածրագիր. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում
տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը:


ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ենթածրագիր. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում:

 

Ովքե՞ն կարող են դիմել և մասնակցել: 

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը բաց է ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների մշակութային և ստեղծագործական կազմակերպությունների համար: Ելնելով որոշակի պայմաններից՝ ծրագրին կարող են մասնակցել նաև Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏԱ) երկրները, թեկնածու երկրները և Եվրոպական հարևանության քաղաքականության երկրները: Իրավասու երկրների մասին տեղեկությունը հասանելի է այստեղ:

Դիմումների գործընթացի և ծրագրային կանչերի մասին համապարփակ մանրամասներ հասանելի են Funding & Tender Opportunities Portal-ում (Ֆինանսավորման և մրցութային հնարավորությունների պորտալ) (FTOP): Ի լրումն, անհատները և կազմակերպությունները կարող են աջակցություն ստանալ Ստեղծագործ Եվրոպա գրասենյակներից (Creative Europe Desks):

Progams
Goals
Creative Europe 21-27
eu_co_funded_en.jpg

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page