
Ռեսուրսներ
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը պատրաստել է մի շարք օգտակար նյութեր և ուղեցույցներ, որոնք դիմորդներին կտրամադրեն ամբողջական տեղեկություն «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, ֆինանսավորման տարբեր նախագծերի և դիմելու գործընթացի վերաբերյալ:
Հայաստանյան գրասենյակի սույն կայքի «Ռեսուրսներ» բաժնում դուք կարող եք գտնել օգտակար նյութեր, գործիքներ և ուղեցույցներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ծրագրի կառուցվածքը, արդյունավետ օգտագործել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորման հնարավորությունները և դիմել տարբեր նախագծերի:
Այստեղ դուք կգտնեք՝
-
Հայտերի ներկայացման գործընթացի մասին մանրամասն տեղեկատվություն,
-
Ուղեցույցներ հայտի ձևերի և բյուջեի լրացման վերաբերյալ,
-
Օգտակար խորհուրդներ՝ նախագծերի մշակման և եվրոպական գործընկերության ձևավորման համար,
-
Հաճախ տրվող հարցեր,
-
Օրինակային ձևեր և փաստաթղթեր,
-
Այլ օգտակար նյութեր և տեղելություններ:
Մենք պարբերաբար թարմացնում ենք ռեսուրսների բաժինը, որպեսզի դուք ունենաք ամենաակտուալ տեղեկությունը հայտերի, վերջնաժամկետների և ծրագրի հետ կապված ցանկացած թարմացումների վերաբերյալ։
Ցանկացած կարևոր տեղեկության բացակայության կամ հարցերերի առկայության պարագայում կարող եք կապ հաստատել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի հետ։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու: