
Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն
Ստեղծագործ Եվրոպա ծրագիրն աջակցում է եվրոպական գրական ստեղծագործությունների թարգմանության և առաջխաղացման նախաձեռնություններին: Նպատակն է ընդլայնել եվրոպական գրական ստեղծագործությունների անդրազգային շրջանառությունը և բազմազանությունը՝ խրախուսելով ավելի քիչ կիրառվող լեզուներով գրքերի թարգմանությունն ու տարածումը: Ցանկը ներառում է ԵՄ անդամ երկրներում պաշտոնապես ճանաչված բոլոր լեզուները, բացառությամբ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի (կաստիլերեն) և իտալերենի:
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի նպատակներից է օգնել եվրոպական գրական ստեղծագործություններին հասնելու նոր լսարանների ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս:
Ենթածրագիրն առաջարկում է ֆինանսավորում հրատարակիչներին՝ աջակցելով գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությանը, խթանմանը և տարածմանը: Ծրագրային հայտը պետք է կազմված լինի առնվազն 5 թույլատրելի գեղարվեստական ստեղծագործություններից: Ծրագրին դիմորդները հայտադիմումում կարող են նաև ներառել բիզնեսից բիզնես «արտահանում» գործողություններ, որոնք կարող են խթանել թարգմանության իրավունքների վաճառքը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:
Համապատասխանության չափանիշներ
Դիմելու իրավունք ունեն հրատարակչական և գրքի ոլորտում գործող կազմակերպությունները: Անհատները չեն կարող դիմել։ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթաբաժնի մասնակից երկրներից մեկում հիմնված հրատարակիչներ, հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:
Բյուջե
-
Փոքրածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 100.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 5 գրքի թարգմանություն:
-
Միջնածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 200.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 11 գրքի թարգմանություն:
-
Մեծածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 300.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 21 գրքի թարգմանություն և կոնսորցիումի առկայություն:
Նախագծի պարտադիր պայմաններ
-
5-ից 21 գեղարվեստական ստեղծագործություններից բաղկացած փաթեթի թարգմանություն, հրատարակություն և տարածում,
-
գեղարվեստական ստեղծագործությունների փաթեթի թարգմանության, հրատարակման, տարածման և հանրահռչակման ռազմավարություն,
-
առավելագույն տևողությունը՝ 36 ամիս,
-
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից երկրների գրականություն,
-
ընտրված ստեղծագործությունները չպետք է նախկինում թարգմանված լինեն դեպի տվյալ լեզու:
Գործողությունները, որոնք կարող են ֆինանսավորվել, ներառում են թարգմանություն, հրատարակում և տարածում, ինչպես նաև կոնկրետ թեմաներին և առաջնահերթություններին վերաբերող գործողություններ:
Դիմորդները պետք է տրամադրեն էլեկտրոնային հայտաձեւերում նշված եւ պահանջվող բոլոր փաստաթղթերը Funding & Tenders Portal Electronic Submission System հարթակի միջոցով:
Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ուղեցույցի ամողջական տեքստը և այլ մանրամասները հասանելի են ԱՅՍՏԵՂ:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակներում Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառության նախագծերի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայտադիմումի և ընդհանուր գործընթացի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի յուրաքանչյուր կանչի ժամանակ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կայքում, ինչպես նաև հայտադիմումների բաժնում, և Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի կայքէջում և սոցիալական էջերում: