
Գործընկերների որոնում
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակներում ֆինանսավորման հնարավորություններին և դրամաշնորհային նախագծերին դիմելու ընթացքում Ստեղծագործ Եվրոպայի երկրների գործընկերների հետ համագործակցությունը կարևոր է, օրինակ՝ Եվրոպական համագործակցության նախագծերի շրջանակներում:
Ինչպե՞ս գտնել գործընկեր
-
Եթե դուք փնտրում եք նախագծի գործընկեր կամ ցանկանում եք մասնակցել այլ կազմակերպության կողմից համակարգվող նախագծի, խնդրում ենք լրացնել «Գործընկերների որոնման ձևը» անգլերենով և ուղարկել այն info@creativeeurope.am էլեկտրոնային հասցեին։ Ստեղծագործ Եվրոպա հայաստանյան գրասենյակը կտարածի ձեր հայտը «Ստեղծագործ Եվրոպա» ցանցի գրասենյակներին, որոնք այն կհրապարակեն իրենց կայքերում, կտարածեն իրենց ցանցերով:
-
Ուսումնասիրեք «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում նախկինում աջակցություն ստացած նախագծերը, որոնցում մասնակցել են հայկական կազմակերպություններ։ Նրանց միջոցառումներին մասնակցելը, ինչպես նաև նրանց հանդիպելը կարող է ոգեշնչել ձեզ, և դուք կարող եք զրուցել նրանց հետ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք գտել իրենց նախագծերի համար գործընկերներ, ինչպես են միացել նախագծին։
-
Հետևե՛ք Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի նորություններին և մասնակցե՛ք պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին, տեղեկատվական հանդիպումներին, «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակների համագործակցային միջոցառումներին, որտեղ կարող եք գործընկերներ գտնել ձեր նախագծի համար կամ միանալ արդեն գոյություն ունեցող նախագծերին որպես գործընկեր։
-
Funding and Tenders Opportunities Portal հարթակում, որտեղ ներկայացվում են դիմում-հայտերը, դուք կարող եք գտնել գործընկերների որոնման հայտեր՝ կապված այն հատուկ ծրագրային փուլի հետ, որով հետաքրքրված եք։
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հիմնարար գաղափարներից մեկն այն է, որ եվրոպական մշակութային կյանքը հզորանում է ազգային սահմաններից դուրս իրականացվող համագործակցությունների միջոցով․ տարբեր երկրներում գործող և տարբեր մշակութային փորձառություն ունեցող հաստատություններն ու կազմակերպությունները կարող են սովորել միմյանցից և համատեղ մշակել նոր մեթոդներ, լուծումներ և գեղարվեստական բովանդակություն։ Սա բնականաբար պահանջում է ուժեղ գործընկերություններ տարբեր երկրներից գործընկերների հետ։ Սակայն ի՞նչն է կարևոր միջազգային գործընկերության դեպքում և ինչպե՞ս գտնել օտարերկրյա գործընկերների։
Ստորև ներկայացնում ենք մի քանի առաջարկություններ՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի տեսանկյունից արդյունավետ համագործակցություն կառուցելու վերաբերյալ։
-
Գործընկերային համագործակցությունը պետք է արտացոլի եվրոպական բաղադրիչը
Կարևոր է գնահատել՝ արդյոք ներգրավված գործընկերները ներկայացնում են Եվրոպայի տարբեր տարածաշրջաններ և ինչպես է գործընկերության աշխարհագրական կազմը նպաստում նախագծին։ Օրինակ՝ համագործակցությունը կարող է հնարավորություն տալ տարբեր փորձառություններ ունեցող եվրոպական երկրների միջև փորձի փոխանակման, ինչը կարող է փոխադարձ օգուտներ բերել նախագծի մասնակիցներին։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է հիմնավորել գործընկերների ընտրությունը, որպեսզի այն չթվա պատահական։
-
Գործընկերները պետք է լինեն նախագծի իրականացման համար անհրաժեշտ
Պետք է հստակ լինի, որ նախագծի գործընկերները ընտրվել են՝ հաշվի առնելով նրանց հմտություններն ու փորձառությունը։ Յուրաքանչյուր գործընկեր պետք է զգալի և վճռորոշ ներդրում ունենա նախագծում, ունենա կարևոր դերակատարում և մասնակցությունը ծրագրի իրականացման համար լինի անհրաժեշտ։
-
Գործընկերությունը պետք է ունենա հստակ կառուցվածք և դերերի հստակ բաշխում
Շատ կարևոր է, որ գործընկերության ներսում սահմանվեն հստակ սահմաններ, որպեսզի պարզ լինի՝ ինչպես են կայացվում որոշումները և ով ինչ դեր ունի գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Խորհուրդ է տրվում նախագծի գործընկերների միջև կնքել համագործակցության համաձայնագիր, որտեղ հստակ սահմանված կլինեն համագործակցության շրջանակներն ու պայմանները։ Այս մոտեցումները պետք է արտացոլված լինեն նաև ծրագրի հիմնական հայտադիմումի մեջ։
Ինչպե՞ս գտնել գործընկեր
Ստորև ներկայացված աղյուսակում ներառված են այն կազմակերպությունների տվյալները, որոնք բաց են գործընկերություն հաստատելու համար: Եթե հետաքրքրված եք որևէ կազմակերպության և/կամ նախագծի հետ համագործակցությամբ, կարող եք ծանոթանալ առկա առաջարկներին և կապ հաստատել գործընկերների հետ:
-----------------------------------------------------------------------
-
Երկիր՝
-
Կազմակերպություն՝
-
Նախագիծ՝
-
Մանրամասներ
-----------------------------------------------------------------------