Համաեվրոպական մշակութային սուբյեկտներ
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի այս նոր գործողությունը նպատակ ունի աջակցել մշակութային այնպիսի
միավորներին, ինչպիսիք են նվագախմբերը, որոնք ունեն մեծ աշխարհագրական ընդգրկում և որոնց նպատակն էերիտասարդ, տաղանդավոր արվեստագետների համար ստեղծել ուսուցման, մասնագիտական վերապատրաստման և այլ հնարավորություններ:
Այս գործողությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն մասնակից կազմակերպություններին՝ աջակցելու երիտասարդ արվեստագետներին և վերջիններիս հնարավորություն ընձեռելու պարբերաբար վերապատրաստվել, զարգանալ և ներկայացնել ձեռքբերումները: Սույն գործողության հիմնական նպատակն է հասնել երիտասարդ լսարանին հասնելը կենդանի կատարման և թվային գործիքների միջոցով:
Երիտասարդ արվեստագետների հավաքագրման համար կազմակերպությունները պետք է որդեգրեն խիստ և ներառական մոտեցում: Հավաքագրման գործընթացը պետք է նաև ապահովի, որ այս նախագծերում ներգրավված արվեստագետները լինեն «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից առնվազն 20 երկրների քաղաքացիներ/բնակիչներ:
Ֆինանսավորման նախապայմանները
Այս փուլում այս ակցիան ուղղված կլինի այն կազմակերպություններին, որոնք կաջակցեն եվրոպացի երիտասարդ և բարձր տաղանդավոր երաժիշտներին նվագախմբերի ոլորտում: Այն կազմակերպությունները, որոնք պատրաստում են երիտասարդ, բարձր տաղանդավոր արվեստագետների պրոֆեսիոնալ դառնալու համար, և որոնք կազմակերպում և խթանում են ներկայացումներ՝ հատուկ նպատակ ունենալով գրավել երիտասարդ եվրոպացի հանդիսատեսին, կարող են դիմել:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակներում Համաեվրոպական մշակութային սուբյեկտների նախագծերի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայտադիմումի և ընդհանուր գործընթացի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի յուրաքանչյուր կանչի ժամանակ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կայքում, ինչպես նաև հայտադիմումների բաժնում, և Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի էջում: