top of page
Faded Shapes
About

ԾՐԱԳԻՐ ⤵

Եվրոպական հարթակներ

Եվրոպական միությունը համաֆինանսավորում է մշակույթի և ստեղծագործական կազմակերպությունների 37 համաեվրոպական ցանցեր՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում (2021-2027 թթ.): Այս ցանցերն աջակցում են մշակութային կազմակերպություններին և մասնագետներին, ովքեր նպաստում են եվրոպական մշակութային և ստեղծագործական ոլորտների մրցունակության և բազմազանության ամրապնդմանը:


Եվրոպական մշակութային ցանցերը կարևոր գործիքներ են, որոնց աշխատանքներն ուղղված են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի 2021-2027 թվականների նպատակներին հասնելուն:


Ստեղծագործ Եվրոպա ցանցերը տարբեր չափերի կազմակերպություններ են, որոնք ներկայացնում են հազարավոր անդամների՝ անհատներից մինչև մշակութային և ստեղծագործական ոլորտներում աշխատող ազգային և տարածաշրջանային կազմակերպություններ: Եվրոպական հանձնաժողովն ականջալուր է այս ցանցերին՝ ԵՄ մշակութային քաղաքականության նախագծման և իրականացման գործընթացներում:


Ցանցերի աշխատանքների օգնությամբ Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը նպատակ ունի ամրապնդել մշակութային և ստեղծագործական ոլորտները՝ առաջարկելով վերապատրաստման և զարգացման հնարավորություններ: Այն հարթակ է տրամադրում գաղափարների փոխանակման, ինչպես նաև նախագծերի ու լավագույն փորձի մասին տեղեկատվություն տարածելու համար:


«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող 37 եվրոպական ցանցերի ցանկը, որոնք խմբավորված են ըստ ոլորտների, հասանելի է այստեղ:

Financing
eu_co_funded_en.jpg

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page