top of page
Faded Shapes

Եվրոպական համագործակցության նախագծեր

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրն աջակցում է անդրազգային համագործակցության նախագծերին, որոնցում ներգրավված են ծրագրին մասնակցող տարբեր երկրների մշակութային և ստեղծագործական ոլորտների կազմակերպություններ: Ծրագիրն ընդգրկում է ԵՄ-ն և այլ երկրներ՝ ԵՄ սահմաններից դրանից դուրս:


Եվրոպական համագործակցության նախագծերի միջոցով ծրագիրը նպատակ ունի բարելավել եվրոպական
մշակութային և ստեղծագործական աշխատանքների հասանելիությունը և խթանել նորարարությունն ու ստեղծարարությունը:

«Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին» գործողությունն աջակցում է բոլոր չափերի մշակութային և ստեղծագործական կազմակերպություններին, ներառյալ միկրո և փոքր կազմակերպություններին տարբեր երկրներից՝ իրականացնելու ոլորտային կամ միջոլորտային ծրագրեր, նախագծեր:

 

Եվրոպական համագործակցության նախագծերը բաց են մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտների համար։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս գործողությունն ուղղված է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Մշակույթ ենթաբաժնի նպատակների իրականացմանը, նախագծերը, որոնք ներառում են բացառապես տեսալսողական ոլորտի կազմակերպություններ և ներկայացնում են տեսալսողական բովանդակությամբ նախագծեր, այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա չեն:

Համապատասխանության չափանիշներ, իրավասու մասնակիցներ և երկրներ

Իրավասու դիմորդները (ծրագրի ղեկավար / համակարգող և գործընկերներ) պետք է լինեն մշակութային և ստեղծագործական ոլորտներում առնվազն 2 տարի ակտիվ գործունեություն ծավալող և Մշակույթ ենթածրագրին մասնակից երկրներից մեկում օրինականորեն հաստատված կազմակերպություն:

Ծրագրի ղեկավարը պետք է ունենա (առնվազն երկու տարի) իրավաբանական անձի կարգավիճակ, հայտերի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ եւ կարողանա ներկայացնել իրավաբանական անձ լինելու վերաբերյալ փաստեր:

Կախված նախագծի մասշտաբներից, կարիքներից, բնույթից, նպատակներից եւ առաջնահերթություններից, դիմորդները կարող են դիմել հետևյալ ծրագրերին`

  • փոքրածավալ համագործակցության ծրագրեր (առնվազն 3 գործընկեր 3 տարբեր մասնակից երկներից),

  • միջնածավալ համագործակցության ծրագրեր (առնվազն 5 գործընկեր 5 տարբեր մասնակից երկրներից),

  • լայնածավալ համագործակցության ծրագրեր (առնվազն 10 գործընկեր 10 տարբեր մասնակից երկրներից):


Նախագծերում կարող են ընդգրկվել մեկ կամ մի քանի մշակութային և ստեղծագործական ոլորտներ, նախագծերը կարող են լինել միջդիսցիպլինար:

 

Փոքրածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 200,000 եվրո (երկու հարյուր հազար), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 80%-ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն երեք տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված կազմակերպություններ` մեկ ծրագրի ղեկավար և առնվազն երկու գործընկեր:

 

Միջնածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 1,000,000 եվրո (մեկ միլիոն), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 70%-ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն հինգ տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված մեկ ծրագրի ղեկավար եւ առնվազն չորս գործընկեր:

 

Մեծածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 2,000,000 եվրո (երկու միլիոն), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 60%-ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն տասը տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված մեկ ծրագրի ղեկավար եւ առնվազն ինը գործընկեր:


Նախագծերի տևողությունը
Բոլոր նախագծերի առավելագույն տևողությունն է 48 ամիս:


Ֆինանսավորման նախապայմանները
Դիմել կարող են մշակութային և ստեղծագործական ոլորտներում գործող կազմակերպությունները։ Անհատները չեն կարող դիմել ֆինանսավորման:


«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակներում եվրոպական համագործակցության նախագծերի մասին կարող եք ծանոթանալ այստեղ


Հայտադիմումի և ընդհանուր գործընթացի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի յուրաքանչյուր կանչի ժամանակ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կայքում, ինչպես նաև հայտադիմումների բաժնում, և Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի կայքէջում և սոցիալական էջերում:

Դիմորդները պետք է տրամադրեն էլեկտրոնային հայտաձեւերում նշված եւ պահանջվող բոլոր փաստաթղթերը Funding & Tenders Portal Electronic Submission System հարթակի միջոցով:

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page