top of page
Faded Shapes

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

Գրասենյակի աշխատանքներն ուղղված են նպաստելու եվրոպական մշակութային տարածքում միջմշակութային կապի զարգացմանը, ԵՄ մշակութային դրամաշնորհների «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասին Հայաստանում տեղեկացվածության բարձրացմանը, մշակութային կառույցների և անհատների կարողությունների զարգացմանը, գործընկերային կապերի հաստատմանը և ավելին: Գրասենյակի կողմից իրականացվում են մրցույթների մասնակցության վերաբերյալ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ, տրամադրվում խորհրդատվություն ծրագրերի, ժամկետների, հայտերի և այլ մանրամասների վերաբերյալ։

Կարելի է երկար խոսել հայ և եվրոպական մշակութային ավանդույթների միահյուսված անցյալի, փոխադարձ ազդեցությունների, միմյանցով հարուստ և համամարդկային լինելու մասին։ Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի աշխատանքներն ուղղված են այդ փոխհամագործակցության շարունակականության խթանմանը, շոշափելի արդյունքների ստեղծմանը նպաստելուն, նոր համատեղ մշակութային նախագծերի միջոցով ցանկալի արդյունքների հասնելուն, ինչին և միտված է Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը։


Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը որևը կերպով ներգրավված չէ ծրագրերի հայտերի ընդունման և գնահատման, հաղթող նախագծերի ընտրության կամ դրամաշնորհների տրամադրման գործընթացներում:

 

Բոլոր լիազորությունները պատկանում են Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր
գործակալությունը:

About
bottom of page