top of page
Faded Shapes

Հավասարություն և ներառականություն

Սույն բաժնի նպատակն է Ստեղծագործ Եվրոպա ծրագրի շահառուների հետ կիսվել ներառականության, բազմազանության և գենդերային հավասարության թեմայով համապատասխան տեղեկատվությամբ, որը կարևոր է ինչպես Մշակույթ, այնպես էլ Մեդիա բաղադրիչների բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում: 
Ներառականությունը, բազմազանությունը և գենդերային հավասարությունը  Ստեղծագործ Եվրոպա ծրագրի հիմնական  և կարևորագույն առաջնահերթություններից են՝ կայունության, կանաչ փոխակերպման, թվայնացման և միջազգային համագործակցության հետ միասին։ Սա նշանակում է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ իրականացվող բոլոր նախագծերը, առանց բացառության, պետք է անդրադառնան ներառականության, բազմազանության և գենդերային հավասարության թեմաներին և փորձեն նախագծերի միջոցով որոշակի ներդրում ունենալ այդ ուղղությամբ։ 

Ի՞նչ ուղղություններով կամ ի՞նչ տարբերակով է հնարավոր ներկայացնել ներառականությունը, բազմազանությունը և գենդերային հավասարությունը Ստեղծագործ Եվրոպա նախագծերում: 
Տարբերակ 1. 
Ակնհայտ տարբերակներից մեկն այն է, որ գենդերային հավասարությունը, բազմազանությունը և ներառականությունը ներկայացվի նախագծի հիմնական թեմա կամ ենթաթեմա։ Սա կարող է արտահայտվել, օրինակ՝ նախագծի միջոցով խթանելով արվեստի ոլորտում կանանց կամ փոքրամասնությունների մասնագիտական աճին ու ցանցային համագործակցությանը, ինչպես նաև նպաստելով մարգինալացված խմբերի ներկայացվածության բարձրացմանը կոնկրետ արվեստի ճյուղում։ Նախագիծը կարող է նաև անդրադառնալ խոցելի խմբերին (օրինակ՝ միգրանտ կանայք) և աջակցել վերջիններիս՝ մշակութային կյանքում մասնակցության և ակտիվության բարձրացմանը: 

Տարբերակ 2. Բնականաբար, լրիվ ընդունելի է, եթե նախագիծը բացահայտ կերպով չի անդրադառնում գենդերային հավասարությանը կամ ներառականությանը. չէ՞ որ բոլոր նախագծերը պարտադիր չէ, որ ունենան այդ ուղղվածությունը։ Եթե Ձեր նախագծի թեմատիկան այլ է, կարող եք ուշադրություն դարձնել համագործակցությանը և աշխատանքին՝ ծրագրային թիմի շրջանակներում և գործընկեր կառույցների շրջանակներում։ 
Ի՞նչպիսին է գենդերային հավասարությունը գործընկեր կազմակերպությունների շրջանակում։ Արդյո՞ք բոլորն ունեն հավասար հնարավորություններ նախագծին մասնակցելու՝ անկախ սեռից կամ ինքնությունից։ Արդյո՞ք առկա է հավասար վարձատրություն։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան ծնողների համար՝ հատկապես փոքր երեխաներ ունեցող ընտանիքներում աշխատող անձանց համար․ ապահովվա՞ծ են մայրության իրավունքները, կա՞ աշխատանք-կյանք հավասարակշռության խթանում։

Նախագծի շրջանակներում հավասարության և ներառականության ուղղությամբ ռազմավարության մշակումը կարող է լինել լծակ՝ ծրագրին մասնակցող կազմակերպությունների աշխատանքային մոտեցումների և ռազմավորությունների ընդհանուր վերափոխման համար. այն, ինչը Եվրոպական հանձնաժողովը հատկապես կարևորում և խրախուսում է։ 

Տարբերակ 3. Ընդունելի է նաև անդադառնալ սույն առաջնահերթությանը նախագծի հաղորդակցության և ընդհանուր գործունեության մակարդակում, մասնավորապես կարող է լինել անդրադարձ թիրախային խմբերին և նրանց հետ հաղորդակցմանը: Արդյո՞ք օգտագործվող լեզուն ներառական է։ Կա՞ն արդյոք կարծրատիպեր կամ արգելքներ, որոնք կարող են խոչընդոտել որոշ խմբերի մասնակցությունը նախագծին կամ դրա միջոցառումներին։ Ինչպե՞ս կարող եք վերացնել կամ նվազեցնել այդ խոչընդոտները։

Օրինակ՝ փորձում եք արդյո՞ք ձեր միջոցառումները հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց կամ ծնողների համար։ 

Օգտակար նյութեր, գործիքներ և ուղեցույցներ  

Ստորև ներկայացվում են օգտակար նյութեր, գործիքներ, ուղեցույցներ և այլ փաստաթղթեր, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ՝ ինչպես ներկայացնել կամ ինչպես անդրադառնալ ներառականության, բազմազանության և գենդերային հավասարության թեմաներին «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում:  

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page