top of page
Faded Shapes

Culture Moves Europe.
շարժունություն արվեստագետների և մասնագետների համար

Culture Moves Europe ծրագիրը տրամադրում է շարժունակության դրամաշնորհներ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար՝ Ստեղծագործ Եվրոպայի բոլոր 40 երկրներում: Այն ընդգրկում է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության, գրական թարգմանության,
երաժշտության, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի ոլորտները: Սույն գործողությունը i-Portunus
հաջողված փորձնական նախագծի շարունակությունն է (2018-ից 2022 թվականներ):


21 միլիոն եվրո բյուջեով այս ենթածրագիրը 2022-ից 2025 թվականների ընթացքում տրամադրելու է շարժունակության դրամաշնորհներ շուրջ 7000 արվեստագետների, մշակութային մասնագետների և հյուրընկալող կազմակերպությունների:

Առկա են երկու տեսակի ֆինանսավորման հնարավորություններ՝

  • Անհատական շարժունություն

Ֆինանսավորման շրջանակներում աջակցություն է տրամադրվում անհատների, ովքեր մեկնում են 7-ից մինչև 60 օր ժամանակահատվածով, ինչպես նաև խմբերի՝ կազմված մինչև 5 անհատից, ովքեր մեկնում են 7-ից մինչև 21 օր ժամանակահատվածով:


Հայտադիմումները բաց են յուրաքանչյուր տարի աշունից մինչև գարուն:


Մանրամասներն՝ այստեղ:

  • Ռեզիդենսներ

Սույն նախագծերն ուղղված են այն կազմակերպություններին և կայացած անհատ արվեստագետներին, ովքեր հետաքրքրված են արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալությամբ:


Մանրամասները՝ այստեղ:

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page