top of page
Faded Shapes

Մշակույթ բաղադրիչ

Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝

  • ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԵԴԻԱ բաղադրիչ. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում: 

«Մշակույթ» բաղադրիչը համաֆինանսավորում է նախագծեր, որոնք իրականացվում են մշակութային և ստեղծագործական ոլորտներում՝ ընդգրկելով գեղարվեստական ինքնարտահայտման բոլոր ձևերը։ Բացառություն են կազմում բացառապես աուդիովիզուալ կամ կինեմատոգրաֆիական նախագծերը, որոնք աջակցություն են ստանում «ՄԵԴԻԱ» բաղադրիչի շրջանակներում։

«Մշակույթ» բաղադրիչը ներառում է հետևյալ ձևաչափերը․

  • Հորիզոնական գործողություններ, որոնք ընդգրկում են մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները։ Դրանք ներառում են աջակցություն մշակութային համագործակցության նախագծերին, կապերի հաստատում մասնագիտացված կազմակերպությունների և մասնագետների հետ, ինչպես նաև հարթակների ստեղծում՝ միտված խթանելու եվրոպացի արտիստների ստեղծագործական գործունեությունը և աշխատանքները։ Այս ձևաչափում ներառված են նաև անհատական շարժունության ծրագրեր։

  • Հատուկ ոլորտային աջակցություն, որն ուղղված է երաժշտության, գրքի և հրատարակչության, մշակութային ժառանգության և ճարտարապետության ոլորտներում իրականացվող հորիզոնական գործողությունների լրացմանը։ Աջակցություն կարող են ստանալ նաև այլ ոլորտներ՝ դրանց ռազմավարական նշանակության հիման վրա։

  • Հատուկ գործողություններ, որոնք նպատակ ունեն խթանել գերազանցությունը և ստեղծագործականությունը մշակութային ոլորտում։ Դրանց օրինակներն են՝ գրականության, երաժշտության, ճարտարապետության և մշակութային ժառանգության ոլորտներում շնորհվող եվրոպական մրցանակները, ինչպես նաև «Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներ» (European Capitals of Culture) և «Եվրոպական ժառանգության պիտակ» (European Heritage Label) նախաձեռնությունները։

«ՄՇԱԿՈՒՅԹ» բաղադրիչի հիմնական առանձնահատկություններն են. 

  • Ավելի հեշտ հասանելիություն ֆինանսավորմանը՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հասանելի են ավելի բարձր համաֆինանսավորման նախագծեր, ինչը խթանում է մասնակցության լայն հնարավորությունները:

  • Թիրախային աջակցություն ոլորտներին, ինչպիսիք են՝ երաժշտությունը, գրականությունը, ճարտարապետությունը, մշակութային ժառանգությունը, դիզայնը, նորաձևությունը և մշակութային զբոսաշրջությունը։

  • Շեշտադրում եվրոպական միջսեկտորալ համագործակցության վրա, ներառյալ՝ ստեղծագործ աշխատանքների տարածումը և խթանումը, ինչպես նաև նորարարական մոտեցումների զարգացումը մշակութային և ստեղծագործական ոլորտներում։

  • Անհատականացված շարժունության ծրագիր՝ ուղղված արվեստագետների և մշակութային ոլորտի մասնագետների մասնագիտական զարգացմանն ու միջազգային համագործակցությանը։

Ո՞վքեր կարող են դիմել

«Մշակույթ» բաղադրիչի ֆինանսավորման ծրագրերին կարող են դիմել մշակութային և ստեղծագործական ոլորտներում գործող հավաքական կառույցները՝ հասարակական կամ մասնավոր, շահույթով կամ ոչ առևտրային կազմակերպություններ։ Նախագծի ղեկավարի դերում հանդես գալու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 2 տարվա փաստացի գործունեության փորձ համապատասխան իրավական դաշտում՝ դիմումի ներկայացման պահի դրությամբ։

Իրավասու երկրներ 

Ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելը ենթադրում է գործընկերության ստեղծում այն երկրների կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են ծրագրին։ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցող երկրների ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ Ստեղծագործ Եվրոպա մասնակից երկրներ:

«ՄՇԱԿՈՒՅԹ» բաղադրիչի ֆինանսավորման վեց հիմնական ուղղությունները

Ֆինանսավորման տարբեր ուղղությունները նախատեսված են տարբեր տեսակի նախագծերի համար՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակով և գնահատման չափանիշներով։ Նպատակների, մասնակցության պայմանների և գնահատման չափորոշիչների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ համապատասխան նախագծին։

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են․

  • Եվրոպական համագործակցության նախագծեր

  • Աջակցություն Եվրոպական ցանցերին 

  • Աջակցություն Եվրոպական հարթակներին 

  • Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն

  • Համաեվրոպական մշակութային կառույցներ

  • Culture Moves Europe – արվեստագետների և մշակութային ոլորտի մասնագետների շարժունություն

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․ Ծանոթացեք «Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի բաղադրիչին ԵՄ հանձնաժողովի կայքում։

Վերոբերյալ նախագծերի համառոտ նկարագրությունն ու հիմնական բնութագրերը, ինչպես նաև հայտարարությունների պարբերականությունը կարող եք գտնել այստեղ՝ Ստեղծագործ Եվրոպա. «Մշակույթ» բաղադրիչի ֆինանսավորման ծրագրերի համառոտ նկարագիր: 

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page