Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2020 ապրիլի 30
Music Moves Europe եվրոպական երաժշտական բազմազանության և տաղանդի խթանման ծրագիրը նպատակ ունի նպաստել եվրոպական երաժշտության ոլորտային աջակցությանը:
Երաժշտության ոլորտի տաղանդները որոնում են ստեղծագործելու համար անհրաժեշտ ոգեշնչման նոր աղբյուրներ, ինչի արդյունքում տարբեր երկրներից երաժիշտների, երգահանների և արտադրողների միջև միջազգային համագործակցությունն օրեցօր աճում է:

Այս համատեքստում՝ երաժշտական աշխատարանները, համահեղինակների համար նախատեսված ճամբարները և գեղարվեստական ուղղվածության տարբեր հանգստյան գոտիները պետք է դիտարկել որպես երաժշտական միջոցով եվրոպական մշակութային բազմազանությունը ցուցադրելու հիանալի միջոցներ: Դրանք կարող են նպաստել նոր գեղարվեստական փորձի, նորարարական ստեղծագործությունների և հետազոտությունների ստեղծմանը:
Եվրոպական համարտադրության նոր նախագծերը արվեստագետների մտծողության սահմաններն ընդլայնելու և միջազգային համագործակցությունները խթանելու լավ միջոց են, ինչը նպաստում է նաև նոր երաժշտական խմբերի և երգացանկերի ձևավորմանը։
Մրցույթի հիմանական նպատակն է՝ ձևավորել առնվազն 10 նորարարական ծրագիր, որոնք միտված կլինեն միջազգային երաժշտական համարտադրության և համագործակցության խթանմանը:
Նախագծերի նպատակը պետք է լինի տարբեր ազգությունների արվեստագետների համախմբումը, որպեսզի ստեղծվի բազմազան ուսումնական միջավայր: Նախագծերը պետք է նաև հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչպես են տարածվելու ծրագրի արդյունքները, մասնավորապես՝ նորաստեղծ երգերը:
Դիմել կարող են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կամ մասնավոր կազմակերպությունները /ֆիզիկական անձինք իրավասու չեն/, որոնք ունեն երաժշտական ոլորտում աշխատանքի համապատասխան փորձառություն և երաժշտական համարտադրության ճամբարներ և/կամ երաժշտական աշխատարաններ կազմակերպելու բավարար կարողություն:
Մասնավորապես`
- շահույթ չհետապնդող կազմակերպություն (մասնավոր կամ հասարակական).
- պետական մարմիններ (ազգային, տարածաշրջանային, տեղական)
- համալսարաններ;
- ՓՄՁ-ներ:
Ծրագրի համաֆինանսավորման համար ընդհանուր բյուջեն կազմում է 500,000 եվրո:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամեկտն է՝ 2020 մարտի 30-ը։
Մրցույթի պայմաններին, անհրաժեշտ փաստաթղթերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Comentarios