top of page
Faded Shapes

Կին գրողների միջազգային խմբի առաջիկա հանդիպումներին մասնակցության հրավեր

️Ցանկանում ենք զարգացնել միջազգային կին գրողների ջերմ առցանց հարթակ՝ անգլերեն գրելու,  կարդալու ու քննարկելու սեփական ստեղծագործությունները: Առցանց այս խումբը նպատակ ունի հնարավորություն տալ կին գրողներին աշխատել  միջազգային գրողների հետ, կիսվել փորձով ու ստեղծել նոր կապեր: Մենք կընկղմվենք ոգեշնչող գրավոր քննարկումների մեջ միջազգային  այս հարթակում: Սա կլինի մի տարածք, որտեղ տարբեր տեսակետներ լսելի  ու ընդունելի կլինեն:


Մեզ կարող են միանալ և՛ սկսնակները, և՛ փորձառուները: Հանդիպումները կանցկացվեն  յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի օրը, ժամը 16:00-ին (մարտի 4):


Մենք անհամբեր սպասում ենք ձեզ՝  սուզվելու միջազգային  գրողների աշխարհ, միասին զարգանալու ու կառուցելու  կենսունակ և աջակցող համայնք:


Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մեր  էլեկտրոնային փոստին՝ գրելով tai.todayart@gmail.com հասցեին:


Խումբն իրականացվում է Ստեղծարար Եվրոպա ծրագրի կողմից ֆինանսավորվող EPESEP. Equal Pay, Equal Show  նախագծի շրջանակներում,  անդրադառնում է գենդերային խտրականությանը գրական աշխարհում և ստեղծում է գործողությունների ծրագիր՝ բարելավելու  կին հեղինակների կարգավիճակը։ Ծրագրի նպատակն է ստեղծել գրավոր և առցանց  միջազգային խումբ՝ խթանելու անդրազգային համագործակցությունը գրողների միջև և ոլորտում՝ աջակցություն և հնարավորություններ տրամադրելու կին հեղինակներին:



8 views0 comment

コメント


ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

eu_co_funded_en.jpg
ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page