top of page
Faded Shapes

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ է ԱՆՎՃԱՐ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՒ ՄՐՑՈՒՅԹ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂԻ ՀԱՄԱՐ

ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացմանն ուղղված «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» խորագրով նախագիծը։ Նախագծի վերջնական արդյունքը կլինի կոմիքսների գիրք, որում տեղ կգտնեն կին հեղինակների գրաֆիկական պատմություններ ծրագրի մասնակից երկրներից։ Պատմությունները կներկայացնեն կանացի հայացք պատերազմին՝ նրանց դերը ու պատերազմների ազդեցությունն իրենց կյանքի վրա:


ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ, ՈՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԴԱՌՆԱԼ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂ:


Մրցույթի հաղթողը կաշխատի գրողի հետ պատմությունը կոմիքս դարձնելու ուղղությամբ՝ նախագծի խմբագրի համակարգմամբ:

Հայաստանյան դասընթացավար՝ Տիգրան Մանգասարյան։ Եվրոպական դասընթացավար՝ Սոլ Օտերո։ Կենսագրություններին ծանոթացեք հայտարարության վերջում։


Նախագծի, ներգրավված գրողների, խմբագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար խնդրում ենք հետևել հղմանը` https://ariliterature.org/hy/comicsopencall/:


Ո՞վ կարող է դիմել

  • Հայաստանի քաղաքացիներ

  • Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է

  • Իլյուստրատոր (Digital illustrator) ծրագրերի հմտությունները խիստ ցանկալի են

  • Կոմիքս կամ պատկերազարդ գիրք ստեղծելու նախկին փորձը կդիտվի որպես առավելություն

Ե՞րբ դիմել

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի հունվարի 20-ն է:




8 views0 comments

Comments


bottom of page