top of page
Faded Shapes

i-Portunus ճամփորդական դրամաշնորհ

Updated: Jan 21, 2022


Հայտադիմումների ընդունման սկիզբ՝

14 օգոստոսի, 2019թ.


Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 5 սեպտեմբերի, 2019թ.


Առցանց հայտադիմումը կարելի է ձեռք բերել այս հղումով`


i-Portunus-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում՝ հոգալու համար ճամփորդության ծախսերը (տրանսպորտ, հյուրանոց և այլն) դեպի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից այլ երկիր (կամ մի քանի երկիր):


Ու՞մ համար է

Այս հայտամրցույթը նախատեսված է 18 տարեկանից բարձր, կատարողական արվեստի և կերպարվեստի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող, ցանկացած մակարդակի կրթական որակավորում և փորձ ունեցող արվեստագետների և մշակութային գործիչների (առանձին անհատների կամ առավելագույնը 5 անձից բաղկացած խմբերի) համար, որոնք օրինական կերպով բնակվում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներից մեկում:


Ծրագրի մասնակցության ոլորտներն են`

Կերպարվեստ՝ Գեղարվեստական արհեստագործություն - Դիզայն - Թվային արվեստ - Նորաձևություն - Գեղանկարչություն - Գրաֆիկա - Լուսանկարչություն


Կատարողական արվեստ՝ Կրկես - Պար - Օպերային արվեստ - Փերֆորմանս - Տիկնիկային արվեստ - Սթրիտարտ - Թատերականարվեստ:


«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներ` Ալբանիա, Հայաստան, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Կոսովո, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդերլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Թունիս, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն:



Ժամանակացույց

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 5 սեպտեմբերի, 2019թ. (Բրյուսելի ժամանակով 14:00)

Արդյունքների մասին տեղեկացում՝ 26 սեպտեմբերի 2019 թ.

Մեկնման ամսաթիվ՝ ամենաշուտը 11 հոկտեմբերի 2019 թ.

Հետդարձի ամսաթիվ՝ ամենաուշը 31 դեկտեմբերի 2019 թ.


Ճամփորդության տևողությունը պետք է կազմի 15-ից 85 օր՝ այն պետք է կատարվի 2019 թվականի հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:

- Ճամփորդությունը պետք է կատարվի մեկ նախագծի իրականացման նպատակով

- Այն կարող է լինել շարունակական և հատվածավորված

- Շարունակական ճամփորդությունն այն է, երբ Դուք մեկ ամբողջական երկկողմանի ուղևորություն եք կատարում դեպի մեկ կամ մի քանի նպատակատեղ

- Հատվածավորված ճամփորդությունն այն է, երբ Դուք կատարում եք մի քանի երկկողմանի ուղևորություն՝ դեպի մեկ կամ մի քանի նպատակատեղ: Յուրաքանչյուր ուղևորություն պետք է տևի 5 օրից ոչ պակաս, իսկ ճամփորդության օրերի ընդհանուր քանակը պետք է կազմի 15-ից 85 օր:


Ճամփորդության հիմնական նպատակը պետք է լինի ստորև նշվածներից մեկը` 


Միջազգային համագործակցություն

Օրինակ, Դուք միջազգային գործընկերոջ հետ միասին աշխատում եք մշակութային արտադրանքի՝ ցուցահանդեսի, փերֆորմանսի, թատերական ներկայացման ստեղծման վրա: 


Նախագծերի իրականացում արվեստի կացարաններում

Օրինակ, Ձեր ճամփորդության արդյունքում հանրությանը կներկայացվի նոր ստեղծված արվեստի գործ՝ ցուցահանդեսի, փերֆորմանսի, հրատարակության տեսքով և այլն: 


Մասնագիտական զարգացում

Օրինակ, Դուք կմասնակցեք փորձերի, լսումների, ցանցային հանդիպումների, ցուցադրությունների, սեմինարների, վարպետության դասերի և ուսուցողական այլ միջոցառումների՝ ուսուցման ոչ ստանդարտ մեթոդների կիրառմամբ: 


Ներկայացում

Օրինակ, ժամանման երկրում Դուք ներկայացնում եք ցուցահանդես, փերֆորմանս, թատերական բեմադրություն և այլն:


Որքա՞ն է ֆինանսական օժանդակության և հասանելի բյուջեի չափը Ֆինանսական օժանդակության չափը կախված է Ձեր ուղևորության տևողությունից. 15-ից 29 օր՝ 1500 եվրո,

30-ից 59 օր՝ 2400 եվրո,

60-ից 85 օր՝ 3000 եվրո:


Հաշմանդամություն ունեցող արվեստագետների և մշակութային գործիչների ճամփորդության համար կարող է տրամադրվել լրացուցիչ աջակցություն:



Ինչպե՞ս ներկայացնել հայտադիմում

Հայտադիմում ներկայացնելու համար Դուք պետք է նախագիծ մշակեք՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից մեկ այլ երկրում (կամ մի քանի երկրներում) Ձեզ հյուրընկալող հաստատության կամ գործընկերոջ հետ: Եթե Դուք մասնակցության հայտ եք ներկայացնում, ապա պետք է`

- Նկարագրել նախագիծը և դրա հիմնական նպատակը,

- Ներկայացնել, թե ինչպե՞ս կարելի է հասնել այդ նպատակին՝ ճամփորդության և տեղաշարժի վրա հիմնված այս նախագծի միջոցով,

- Տրամադրել փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Դուք Ձեր գործընկերոջ կամ հյուրընկալող հաստատության հետ նախագիծ եք պատրաստել և որ Ձեր գործընկերը/հյուրընկալող հաստատությունը ներգրավված է այդ նախագծում:

Ձեր հայտադիմումում պետք է հստակորեն նշեք, թե այս ճամփորդությունը ինչպես կանդրադառնա Ձեր մասնագիտական զարգացման կամ կարիերայի առաջխաղացման վրա (ստեղծագործություն, վերապատրաստում/ուսուցում, համագործակցություն, կարիերայի կամ աշխատանքային հեռանկարներ, մասնագիտական կապեր/փորձի փոխանակում այլն):


Ծրագրին մասնակցելու հայտադիմումի ընդունման պահանջները և տրամադրվող տեղեկատվությունը

Դիմելու համար պետք է ստեղծել հաշիվ և անգլերենով լրացնել հայտադիմումի ձևը my.i-portunus.eu կայքում, նախքան «Ժամանակացույց» վանդակում նշված վերջնաժամկետը (2019 թ. սեպտեմբերի 5, Բրյուսելի ժամանակով ժամը 14:00):

Վերջնաժամկետից հետո, Դուք չեք կարողանա փոփոխել Ձեր հայտադիմումը:


Ձեզնից կպահանջվի տրամադրել հետևյալ տեղեկատվությունը`

- Անձնական տվյալներ

- Կրթություն

- Աշխատանքային փորձ

- Ձեր ծրագրած ճամփորդության մանրամասները (ամսաթվերը, նպատակակետ(եր)ը, տրանսպորտի միջոցը)

- Ձեր նախագծի վերաբերյալ տեղեկատվություն (նկարագրություն, ճամփորդության անհրաժեշտությունը, նախապատրաստական գործընթացը, ազդեցությունը)

- Հետադարձ կապ՝ դիմելու գործընթացի վերաբերյալ

Ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը (PDF ֆորմատով)`

- 1 էջից բաղկացած CV (առավելագույնը` 10 ՄԲ)

- Պորտֆոլիո (առավելագույնը 10 էջ, առավելագույնը 10 ՄԲ)

- Ձեր ճամփորդության ծրագիրը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, օրինակ` նամակ հրավերներ, հանդիպումների հաստատումներ, համատեղ արտադրության պայմանագրեր և այլն (առավելագույնը 5 էջ, առավելագույնը 10 ՄԲ)

- Ստորագրված հայտարարություն՝ որով հաստատում եք, որ Դուք համապատասխանում եք պահանջներին և նշում եք, որ Բացառման չափանիշները Ձեզ չեն վերաբերում (տես՝ 7-րդ կետը, առավելագույնը 10 ՄԲ):



Ընտրության չափանիշներ. ինչպե՞ ս է գնահատվելու Ձեր հայտադիմումը

Բոլոր հայտադիմումները պետք է առանձին գնահատվեն երկու փորձագետների կողմից, որոնցից մեկը մասնագիտացել է դիմողի ծագման երկրում և ոլորտում, մյուսը՝ ժամանման երկրում (երկրներում) և ոլորտում: Մենք կաշխատենք տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մասնագիտացած փորձագետների հետ: Չեզոքություն ապահովելու նպատակով` մենք հրապարակելու ենք նրանց անունները միայն այս փորձնական ծրագրի վերջում:


Փորձագետները գնահատելու են Ձեր դիմումի հետևյալ կողմերը`

- Օգտակարությունը. որքանով ճամփորդությունը կօգնի ձեզ հասնել արդյունքների (20 միավոր)

- Նախապատրաստական գործընթացը. որքանով է նախագիծը և ճամփորդությունը պատշաճ կերպով նախապատրաստված (20 միավոր)

- Արդյունքներ. ինչ նպատակների եք ձգտում հասնել Ձեր ճամփորդության միջոցով (10 միավոր)

Ծրագրերի վերջնական ընտրությունը հիմնված կլինի գնահատման արդյունքում ձեռք բերված միավորների վրա, սակայն հաշվի կառնվեն նաև աշխարհագրական հավասարակշռությունը, ներառումը, գենդերային խնդիրները, շրջակա միջավայրին առնչվող նկատառումներն ու ծրագրի փորձնական բնույթը:


Յուրաքանչյուր գնահատող Ձեր դիմումին միավորներ կտա, և երկու միավորների միջինը կլինի Ձեր վերջնական միավորը: Ընտրության գործընթացի արդյունքների մասին Դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստով: Ընտրված դիմողները կտեղեկացվեն հայտամրցույթի վերջնաժամկետից հետո 3-4 շաբաթվա ընթացքում: Մյուսները կստանան էլեկտրոնային նամակ՝ նշումով, որ նրանք չեն ընտրվել:


Պահանջներին համապատասխանության չափանիշներ

- Հայտադիմումները պետք է ներկայացվեն անգլերենով մինչև վերջնաժամկետը՝ օգտագործելով i-Portunus-ի առցանց դիմումի ձևը, ինչպես նշված է 3-րդ կետում և վերոնշյալ ժամանակացույցում:

- Հայտադիմումները պետք է ներառեն դիմումի ձևում նշված բոլոր տվյալները, ներառյալ կից փաստաթղթերը, ինչպես ներկայացված է Բաժին 3-ում:

- Դիմողները պետք է լինեն արվեստագետներ կամ մշակութային գործիչներ (առանձին անհատներ կամ առավելագույնը 5 անձից բաղկացած խմբեր), որոնք գործում են կերպարվեստի կամ կատարողական արվեստի ոլորտներում, պետք է լինեն առնվազն 18 տարեկան և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրների օրինական մշտաբնակներ: Դիմողները և դիմողների խմբերը պետք է լինեն ոչ թե իրավաբանական, այլ ֆիզիկական անձինք:

- Ճամփորդության նպատակակետ երկիրը պետք է լինի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկիր:

- Մեկնելու ամսաթիվը պետքէ լինի 2019 թվականի հուլիսի 25-ը կամ դրանից հետո, իսկ հետդարձի ամսաթիվը՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը կամ դրանից առաջ: Ճամփորդության ընդհանուր տևողությունը պետք է լինի 15-ից 85 օր (ներառյալ ճանապարհին անցկացրած օրերը) և կարող է ներառել մեկ կամ մի քանի ուղևորություն: Հատվածավորված ճամփորդությունը հաշվարկվում է ըստ օրերի ընդհանուր քանակի:

- Դիմողը պետք է նախկինում i-Portunus-ի կողմից ճամփորդության աջակցություն ստացած չլինի: Այս պահանջներին չհամապատասխանելը կհանգեցնի Ձեր դիմումի մերժմանը:




Ընթացակարգը, եթե ընտրվել եք


Ճամփորդության աջակցության մասին պայմանագիր և նախնական վճարում

- Դուք կստանաք պայմանագիր, որը ձեզ կառաջարկվի ստորագրել և վերբեռնել Ձեր i-Portunus հաշիվ:

- Ձեզնից կպահանջվի նաև տրամադրել Ձեր բանկային հաշվի տվյալները (բանկի նույնականացման կոդը (BIC) և բանկային հաշվի միջազգային համարը (IBAN):

- Ձեր պայմանագիրը և բանկային տվյալները ստանալուց հետո ճամփորդության աջակցության գումարի 75%-ը կփոխանցվի Ձեր բանկային հաշվին: Եթե Դուք դիմում եք որպես խումբ, խմբի յուրաքանչյուր անդամ պետք է ստորագրի առանձին պայմանագիր և ստանա առանձին վճարում:


Աշխատանքային հաշվետվություն և ճամփորդության աջակցության վերջնական վճարում:

Քանի որ i-Portunus-ը փորձնական ծրագիր է, ճամփորդության ավարտից հետո 2 շաբաթվա ընթացքում կպահանջվի տրամադրել Ձեր կարծիքը ծրագրի մասին՝ ոչ բարդ աշխատանքային հաշվետվության միջոցով: Այդ աշխատանքային հաշվետվության մեջ Դուք պետք է ներկայացնեք հետևյալ տեղեկությունները`

- Արդյունքները. Արդյո՞ք Ձեր ճամփորդության արդյունքը համապատասխանում է Ձեր ակնկալիքներին և ինչ ե՞ս: Եթե ոչ (այն պատճառով, որ արդյունքը գերազանցեց Ձեր ակնկալիքը կամ չարդարացրեց այն), խնդրում ենք մանրամասնել:

- Կից ներկայացվող նյութեր. Տեսանյութեր, նկարներ, փաստաթղթեր, որոնք մեզ ավելի լավ պատկերացում կտան Ձեր ճամփորդության արդյունքների վերաբերյալ: Եթե այլ բան չի պահանջվում, ապա դիտողական նյութերը կօգտագործվեն i-Portunus-ի կայքում` նշելով արվեստագետի/մշակութային գործչի անունը:

- Ձեր ճամփորդության ապացույ ցը, օրինակ`

• Ինքնաթիռի նստեցման կտրոնը/երկաթուղային տոմսը էլ. եկտրոնային տարբերակով

• Ճամփորդության ընթացքում ենթակապալառուի նկարած նկարները

• Գործողությունները սոցիալական ցանցերում

Այս հաշվետվությունն i-Portunus հարթակում լրացնելուց հետո կստանաք ճամփորդության աջակցության գումարի մնացած 25% -ը: Եթե աշխատանքային հաշվետվությունը չներկայացնեք ճամփորդության ավարտից հետո 6 շաբաթվա ընթացքում, ճամփորդության աջակցությանգումարի մնացած 25% -ը չի վճարվի:


ԿԱՐԵՎՈՐ Է`

Ձեր ստացած ճամփորդության աջակցության մասով վճարման ենթակա բոլոր հարկերը պետք է վճարեք Դուք: Սա կարող է ներառել կրկնակի հարկում:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք https://europa.eu/youreurope/citizens/work/taxes/double-taxation/index_en.htm


Ոչ պարտադիր լրացուցիչ արձագանք

Քանի որ i-Portunus-ը փորձնական ծրագիր է, մեզ համար կարևոր է ստանալ Ձեր արձագանքը, որպեսզի մենք կարողանանք օգտագործել Ձեր փորձը ծրագրի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հետևաբար, Ձեր ճամփորդությունից հետո մենք Ձեզ կխնդրենք լրացնել հարցաթերթիկներ՝ գնահատելով ճամփորդության ծրագրի կառուցվածքը:


Տեղեկությունների հրապարակումը Ձեր կողմից

Ճամփորդության ֆինանսական աջակցություն ստացող անձինք պետք է հստակ նշեն Եվրոպական Միության ներդրումը բոլոր հրապարակումներում կամ այն գործողությունների հետ կապված, որոնց համար օգտագործվում է ճամփորդության ֆինանսական աջակցությունը: Այս առումով ճամփորդության ֆինանսական աջակցություն ստացող անձանցից պահանջվում է հատուկ նշել Եվրոպական Միության և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անունը և լոգոն իրենց բոլոր հրապարակումներում, պաստառներում, ծրագրերում և համաֆինանսավորվող նախագծի շրջանակներում իրականացվող այլ արտադրանքի վրա: Դա անելու համար նրանք պետք է օգտագործեն տեքստը, լոգոն ու պատասխանատվություն չստանձնելու մասին հայտարարությունը՝ վերևում նշված 5-րդ կետում շարադրված Պայմանագրի մանրամասներին համապատասխան: Եթե այդ պահանջն ամբողջությամբ չի բավարարվում, ապա շահառուի ճամփորդության ֆինանսական աջակցությունը կարող է կրճատվել ՝ վերը նշված Պայմանագրի դրույթների համաձայն:

Բացի ԵՄ ծրագրին առնչվող տեքստից և լոգոյից, i-Portunus-ի թիմը շահառուներին կտրամադրի պատասխանատվություն չստանձնելու մասին հայտարարությունը (որը նրանք պարտավոր են օգտագործել)` նշելով, որ ԵՄ-ն պատասխանատվություն չի կրում հրապարակումներում և/կամ այն գործողությունների առնչությամբ արտահայ տված տեսակետների համար, որոնց նպատակով օգտագործվում է ճամփորդության աջակցությունը: i-Portunus-ի կողմից Ֆինանսական տարվա ընթացքում տրամադրված ճամփորդության ֆինանսական աջակցության վերաբերյալ բոլոր տեղեկությունները պետք է հրապարակվեն Եվրոպական Միության կառույցների ինտերնետայ ին կայքում, ճամփորդության ֆինանսական աջակցության տրամադրման ֆինանսական տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ից ոչ ուշ:


i-Portunus-ը կհրապարակի հետևյալ տեղեկությունները.

- շահառուի անունը,

- ֆինանսական ճամփորդության աջակցության առիթը

- տրամադրված գումարի չափը:

Շահառուի կողմից պատշաճ կերպով հիմնավորված պահանջի հիման վրա ցանկացած հրապարակումից զերծ պետք է մնալ, եթե նման բացահայտումը կարող է շահագրգիռ անձանց իրավունքների և ազատությունների խախտում պարունակել, որոնք պաշտպանվում են Եվրոպական Միության Հիմնարար Իրավունքների մասին Խարտիայիով, կամ եթե դրանք հակասում են շահառուների առևտրային շահերին:





Բացառման չափանիշներ

Կոնսորցիումի աշխատակազմը 2019թ.-ի i-Portunus փորձնական ծրագրի նախապատրաստական գործընթացում ներգրավված կազմակերպությունների աշխատակիցները չեն կարող ընտրվել աջակցություն ստանալու համար`

- «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աշխատակազմը

- Գյոթեի անվ. ինստիտուտի աշխատակազմը

- Ինստիտուտ Ֆրանսեի (Փարիզ) աշխատակազմը

- «Իզոլյացիա» կազմակերպությ անաշխատակազմը

- Վիլնյուսի Արվեստների Ակադեմիայի Նիդա Արվեստի համայնքի աշխատակազմը


Ֆինանսական դրույթներ


Հետադարձ ուժի բացակայության սկզբունք

Ճամփորդության ֆինանսական աջակցությունը չի կարող հետադարձ ուժով տրամադրվել այն գործողությունների համար, որոնք արդեն ավարտված են:


Իրականացման պայմանագրեր/ենթապայմանագրեր

Եթե գործողության իրականացումը պահանջում է գնումների պայմանագրերի (իրականացման պայմանագրերի) կնքում, ապա ճամփորդության ֆինանսական աջակցություն ստացող անձը պետք է պահպանի աուդիտի համար նախատեսված փաստաթղթերը:


Տվյալների պաշտպանություն

Ցանկացած հայտամրցույթի պատասխանը ներառում է անձնական տվյալների (օրինակ`անուն, հասցե և աշխատանքային կենսագրություն (CV)) գրանցում և մշակում: Այդպիսի տվյալները կմշակվեն Միության հիմնարկների, մարմինների, գրասենյակների և գործակալությունների կողմից անհատական տվյալների մշակման հետ կապված ֆիզիկական անձանց պաշտպանության և նման տվյալների ազատ շարժի մասին Եվրախորհրդարանի և Եվրոպական Խորհրդի 2018 թ. հոկտեմբերի 23-ի (ԵՄ) թիվ 2018/1725 կանոնակարգին համապատասխան` https://eur-lex.europa.eu/legal-content/en/TXT/?uri=CELEX:32018R1725

Եթե այլ բան նշված չէ, հարցերը և պահանջվող ցանկացած անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են հայտադիմումը գնահատելու համար` հայտամրցույթի ցուցումներին համապատասխան, i-Portunus-ի գնահատման թիմի կողմից մշակվելու են միայն այդ նպատակով: Անհատական տվյալների մշակմանը վերաբերող մանրամասները հասանելի են գաղտնիության մասին հայտարարության մեջ հետևյալ հասցեով` https://ec.europa.eu/info/funding-tenders/rules-public-procurement/data-protection-publicprocurement-procedures_en.


Կոնտակտային տվյալներ

i-Portunus-ի թիմը հասանելի է՝ պատասխանելու համար այս հայտամրցույթի բովանդակությանը վերաբերող հարցերին: Բոլոր հարցերը պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@i-portunus.eu


735 views0 comments
bottom of page