top of page
Faded Shapes

Մշակույթի ու աուդիովիզուալ բովանդակության կամրջում՝ թվային գործիքներով

Updated: Jan 21, 2022


Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Մայիսի 14, 2020թ․


Եվրոպական Հանձնաժողովը, նպատակ ունենալով խթանել մշակույթի ոլորտում նորարարության, թվային գործիքների կիրառման, հանդիսատեսի զարգացման, բիզնեսի կառավարման նոր նախագծեր, 2020թ․-ին «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում գործարկել է Ստեղծարար Նորարարությունների Լաբորատորիա ծրագիրը, որի առաջին դրամաշնորհը հնարավորություն է ընձեռնում կամրջել մշակույթն ու աուդիովիզուալ բովանդակությունը՝ օգտագործելով թվային գործիքները։


Մրցութային նախագծերը պետք է ներառեն հետևյալ ոլորտներից առնվազն մեկում գործարկվող առնվազն մեկ աուդիովիզուալ և նոր տեխնոլոգիական ասպեկտ․

  • Հրատարակչություն (գրքեր)

  • Թանգարաններ

  • Կատարողական արվեստներ և (կամ) մշակութային ժառանգություն։



Գործողություններ, որոնք կարող են ֆինանսավորվել․

ա) տարբեր մշակութային և ստեղծարար ոլորտների համատեղ գործունեության ձևաչափերի ներկայացում՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, ներառյալ՝ վիրտուալ իրականություն

կամ

բ) խթանելով նորարարական միջոլորտային մոտեցումներն ու գործիքները՝ ապահովել մշակութային և ստեղծարար բովանդակության տարածման և դիստրիբուցիայի մատչելիությունը, ներառյալ՝ մշակութային ժառանգությունը:


Ուշադրության կենտրոնում պետք է լինեն հետևյալ դրույթները.

- մշակույթի և ստեղծարար ոլորտների մարտահրավերների առջև կանգնած խնդիրների վեր հանում և լուծման տարբերակների դիտարկում

- հանդիսատեսի և օգտագործողի փորձը կարևորագույն նշանակություն ունեն խնդրի դիտարկման շրջանակներում

- տեխնոլոգիան հանդիսանում է կարևորագույն խնդիրները վեր հանելու էական գործոն

- ինովացիան օգտագործում՝ ստեղծարար բովանդակության ստեղծման, դիստրիբուցիայի և տարածման փուլերում

- միջոլորտային համագործակցություն և տեխնոլոգիաների օգտագործում՝ ընդհանուր նպատակների իրականացման համար



Մրցույթի մասնակցության պայմանները

Հայտը պետք է ներկայացվի առնվազն 3 իրավաբանական անձանցից կազմված կոնսորցիումի կողմից, որոնք գործում են առնվազն 3 տարբեր երկրներում, որոնք մասնակցում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին՝ ներկայացնելով մշակութային և ստեղծարար տարբեր ոլորտների փորձառություն, ներառյալ՝ աուդիովիզուալը (ներբեռնել մասնակից երկրների ցանկը):


Դրամաշնորհ ստանալու իրավունք ստանալու համար դիմորդները կարող են լինել՝

  • շահույթ չհետապնդող (մասնավոր կամ պետական) իրավաբանական անձինք

  • պետական մարմիններ (ազգային, տարածաշրջանային, տեղական), միջազգային կազմակերպություններ

  • Համալսարաններ

  • ուսումնական հաստատություններ, հետազոտական կենտրոններ կամ շահույթ ստացող անձինք:


Մրցույթի ժամկետները

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Մայիսի 14, 2020

Հայտերի գնահատում՝ Հունիս - Սեպտեմբեր, 2020

Արդյունքների հայտարարում՝ Հոկտեմբեր, 2020

Դրամաշնորհային պայմանագրի ստորագրում՝ Նոյեմբեր, 2020

Նախագծի մեկնարկ՝ Հունվար, 2021


Բյուջե

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 1.715.000 եվրո:

Մեկ նախագծի ֆինանսավորումը պետք է կազմի առնվազն 300.000եվրո, որը պետք է կազմի նախագծի գործառնական ծախսերի մինչև 60%-ը։


Նախագծի տևողությունը

Դրամաշնորհով աջակցություն ստացող նախագծի տևողությունը պետք է լինի մինչև18 ամիս։

Գործողությունները պետք է իրականացվեն 2021թ․ հունվարի 1-ից 2022թ․ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։


Մանրամասները կարող եք գտնել մրցույթի պաշտոնական վեբ կայքում՝


Մրցույթի պաշտոնական ուղեցույցը՝


Մրցույթի մասնակցությամբ հետաքրքրված կազմակերպությունների ցանկը՝


Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Մայիսի 14, 2020թ․


259 views0 comments
bottom of page