top of page
Faded Shapes

25 հոկ, չրք

|

Այնթապ

Այնթափի ասեղնագործություն

“Today Art Initiative” կազմակերպությունը Creative Europe “Pariahs: Performing Europe’s Historical Memory” նախագծի շրջանակներում, սկսում է համատեղ ստեղծագործման աշխատարաններ և վարպետության դասեր Այնթափ գյուղում:

Tickets are not on sale
See other events
Այնթափի ասեղնագործություն
Այնթափի ասեղնագործություն

Time & Location

25 հոկ, 2023 թ., 11:00 – 13:00

Այնթապ, Այնթապ 0803, Հայաստան

About the event

Հոկտեմբերի 25-ին, 11:00-ին Այնթապ գյուղում տեղի կունենա Այնթապի ասեղնագործության վարպետության դաս՝ Հուրի Իփէքճեանի ղեկավարությամբ: Դասի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Այնթապի ասեղնագործության տեխնիկային, փոխանցել Կիլիկիայի Այնթապի մշակութային մոռացվող ժառանգության այս կարևոր գիտելիքները համանուն գյուղի բնակիչներին ու ստեղծել մշակութային կամուրջը Նոր Այնթապ գյուղի ու Կիլիկիայի Այնթապի խորհրդանիշներից մեկի՝ ասեղնագործության հետ:

Հուրին ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրա նախնիները գաղթել են Կիլիկիայի Այնթապ քաղաքից: Ասեղնագործել սկսել է 38 տարի առաջ, երբ դեռ Սիրիայում էր, իսկ 2015 թվականից՝ Հայաստանում վերականգնում, զարգացնում և տարածում է հայկականան ասեղնագործության ավանդույթները: Հուրիի ստեղծագործություններն ընդգրում են՝ Այնթափ, Ուրֆա, Վան, Սվազ, Վասպուրական, Տիգրակակերտ և բազմաթիվ այլ կարատեսակներ: Մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների ու դասընթացների միջոցով նոր սերնդին փոխանցում հայկական ամենահայտնի ասեղնակարերը:

Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու այս վարպետության դասին: Մասնակցությունն անվճար է, նյութերը տրամադրվում են կազմակերպության կողմից: Դասը տեղի կունենա Այնթափի թիվ 1 դպրոցի առաջին հարկում: Հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Այնթափ 11 փողոց 45/1 շենք: Մասնակցելու համար պարտադիր է լրացնել գրանցման ձևը:

Share this event

bottom of page