top of page
Faded Shapes

Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակ 2020

Updated: Jan 21, 2022


Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 1, 2019թ.


Առցանց հայտադիմումը կարելի է ձեռք բերել այս հղումով`


Europa Nostra Awards - ը Եվրոպայի ամենամեծ մրցանակաբաշխությունն է մշակութային ժառանգության ոլորտում:


Եվրոպայի մշակութային ոլորտի ակնառու ճարտարապետները, արհեստագործները, մշակութային ժառանգության փորձագետները, մասնագետները և կամավորները, պետական և մասնավոր հաստատությունների և տեղական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեն դիմել և ստանալ «Եվրոպական ժառանգության» մրցանակ՝ իրենց նվաճումների համար:


2020-ին կպարգևատրվեն մշակութային ժառանգության մինչև 30 ուշագրավ նախագծեր ամբողջ Եվրոպայից, 4 դափնեկիր կարժանանա “Գրան պրի” մրցանակի և յուրաքանչյուրը՝ 10 000-ական եվրոյի չափով պարգևավճարի։

Նրանցից մեկին կտրվի «Հանրային ընտրություն» մրցանակ, որը կորոշվի Europa Nostra- ի կողմից անցկացված առցանց հարցման միջոցով։


Բացի այդ, ներկայացված հայտերի մրցույթում կտրվի նաև երկու նոր ILUCIDARE հատուկ մրցանակ: ILUCIDARE- ը Եվրամիության «Հորիզոն 2020» հետազոտության և նորարարության ծրագրի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը նպատակ ունի ստեղծել ժառանգությունը խթանող միջազգային ցանց` որպես նորարարության և միջազգային համագործակցության աղբյուր:



Մրցութային անվանակարգեր


Անկախ փորձագետներից ձևավորված մասնագիտացած ժյուրին կդիտարկի ներկայացված հայտերն ու կընտրի հետևյալ չորս անվանակարգերի հաղթողներին․


1. Կոնսերվացիա

Մշակութային ժառանգության օգտագործման նոր մոդելների, հուշարձանների կոնսերվացիայի ու ամրակայման նշանակալի նախագծեր։



2. Հետազոտություն

Հետազոտության և գիտելիքի փոխանցման նշանակալի նախագծեր, որոնք շոշափելիորեն բարելավում են Եվրոպայում մշակութային ժառանգության պահպանման և ամրակայման փորձը։


3. Անհատների և կազմակերպությունների նշանակալի գործունեություն

Անհատներ ու կազմակերպություններ, որոնք նշանակալի երկարատև ներդրում ունեն Եվրոպայում մշակութային ժառանգության պահպանման, ամրակայման և բարեկարգման գործում։


4. Կրթություն, վերապատրաստում և իրազեկում

Կրթական, վերապտրաստման և իրազեկման նշանակալի նախագծեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում, որոնք նպաստում են տեղեկության տարածմանը կամ միջավայրի կայուն զարգացմանը։



Եվրոպական ժառանգության մրցանակի շնորհումը մեկնարկել է 2002 թ.-ից՝ մրցանակակիրներին նշված պարգևներից բացի ընձեռելով նաև մի շարք առավելություններ՝ ազգային, միջազգային ազդեցություն, այցելուների թվի աճ և ֆինանսավորման ավելացում:


Europa Nostra 2019-ի շրջանակներում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երկու նախագիծ՝ Սոլակ-1 պեղումների հետազատությունն ու իրականացումը և ԹՈՒՄՈ կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները Վայոց Ձորում։ 2015-ին ևս հաթող նախագծերի շարքում եղել է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված նախաձեռնություն, որն իրականացվել է Իտալիայի Պոլիտեկնիկո դե Միլանո համալսարանի կողմից։


Մրցանակաբաշխության անցկացմանը աջակցում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը:


Ներկայացրեք Ձեր ծրագիրը և կիսվեք Ձեր հաջողությամբ ամողջ Եվրոպայի հետ։


Վերջնաժամկետը՝

Հոկտեբերի 1, 2019


Մանրամասների համար՝


192 views0 comments
bottom of page