Ստեղծագործ Եվրոպա 2024 հայտեր՝ ուղղված նորահայտ արվեստագետների առաջխաղացմանն ու մասնագիտական զարգացման եվրոպական հարթակներին և համաեվրոպական մշակութային կազմակերպություններին
Վերոգրյալ երկու ծրագրերի հիմնական նպատակն է աջակցել նորահայտ արվեստագետներին և երիտասարդ երաժիշտներին:
Եվրոպական հարթակներ՝ ուղղված նորահայտ արվեստագետների առաջխաղացմանը
2024 – 2027 թթ. ժամանակահատվածի համար տրամադրվելու է 47.4 միլիոն եվրո մասնավորապես այն ծրագրերին, որոնք աջակցում են նորահայտ արվեստագետների առաջխաղացմանը իրենց երկրի սահմաններից դուրս: Դրամաշնորհի շրջանակներում նախապատվություն է տրվում այն ծրագրերին, որոնք խրախուսում են նոր գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծմանը, արվեստագետների մասնագիտական զարգացումը, հանդիսատեսի մասնակցությանն ու զարգացմանը:
Նախապատվություն տրվելու է նաև այն ծրագրերին, որոնք անդրադառնում են կայուն զարգացմանը, ներառականությանը և արվեստագետների աշխատանքային պայմաններին:
Դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվելու են մոտ 15 հարթակներ տարբեր սեկտորներից:
Վերջնաժամկետը՝ 31 հունվարի 2024 թ.
Մանրամասները և դիմելու կարգը՝ ԱՅՍՏԵՂ
Դրամաշնորհային ծրագրեր համաեվրոպական մշակութային կազմակերպությունների համար
7.2 միլիոն եվրո բյուջեով այս ծրագիրը 2024-2027 թթ. ֆինանսական աջակցություն է տրամադրելու այն նվագախմբերին, որոնց նպատակն է աջակցել տաղանդավոր երիտասարդ արտիստներին՝ առաջարկելով վերապատրաստումներ, պրոֆեսիոնալիզացում, համերգներով հանդես գալու և հյուրախաղերին մասնակցելու հնարավորություններ:
Լայն աշխարհագրական ընդգրկումով 5 ծրագրեր ստանալու են ֆինանսավորում այս ծրագրի շրջանակներում:
Վերջնաժամկետը՝ 31 հունվարի 2024 թ.
Մանրամասները և դիմելու կարգը՝ ԱՅՍՏԵՂ
Comments