top of page
Faded Shapes

EFFEA Call #5. Սկսնակ արվեստագետների եվրոպական փառատոնային հիմնադրամը հայտարարում է 5-րդ բաց մրցույթը

  • 2 hours ago
  • 2 min read

«Սկսնակ արվեստագետների եվրոպական փառատոնային հիմնադրամը» (EFFEA) մեկնարկում է իր 5-րդ բաց մրցույթը: 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 3-ը փառատոնները կարող են դիմել ֆինանսավորման համար՝ աջակցելու սկսնակ արվեստագետներին (emerging artists) 2027 թվականին կայանալիք միջսահմանային ռեզիդենցիաների միջոցով:

«EFFEA»-ն կաջակցի շուրջ 50 ռեզիդենցիաների՝ միավորելով առնվազն 150 փառատոնների: Ծրագրի նպատակն է սկսնակ արվեստագետներին տրամադրել ժամանակ, տարածք և մասնագիտական աջակցություն՝ իրենց աշխատանքները զարգացնելու, նոր լսարաններ գրավելու և միջազգային կապեր հաստատելու համար:


Ռեզիդենցիաների ձևաչափերը և ֆինանսավորումը․

  • 1․ EFFEA Discovery (40 դրամաշնորհ՝ 8,000-ական եվրո)․ Նախատեսված է կարիերայի սկզբնական փուլում գտնվող արվեստագետների համար, ովքեր ունեն միջազգային ասպարեզ դուրս գալու մեծ պոտենցիալ:

    • 1 ընթացիկ աշխատանքի (work-in-progress) կամ արտադրանքի ներկայացում առաջատար փառատոնում:

    • 1 աշխատաժողով (workshop) առաջատար փառատոնի կողմից՝ գործընկեր փառատոնների ծրագրավորողների մասնակցությամբ:

    • 1 ֆիլմ ռեզիդենցիայի մասին և մասնակցություն EFFEA սեմինարներին:


  • 2․ EFFEA Springboard (10 դրամաշնորհ՝ 15,000-ական եվրո)․ Նախատեսված է իրենց երկրներում արդեն կայացած արվեստագետների համար, ովքեր պատրաստ են զարգացնել իրենց կարիերան միջազգային մակարդակում:

    • Առնվազն 3 ներկայացում/ցուցադրություն առաջատար և գործընկեր փառատոններում:

    • Առնվազն 3 առկա վարպետության դաս (masterclass) 3 տարբեր երկրներում:

    • 1 ֆիլմ ռեզիդենցիայի մասին և մասնակցություն EFFEA սեմինարներին:


Ո՞վ կարող է դիմել (Իրավասության չափանիշներ)․

  • Գործընկերություն․ Հայտը պետք է ներկայացնի առնվազն 3 փառատոն 3 իրավասու երկրներից (1 առաջատար/leading փառատոն + առնվազն 2 գործընկեր/partner փառատոն):

  • Փառատոնների պահանջներ․ Փառատոնները պետք է անցկացրած լինեն առնվազն 1 թողարկում և գրանցված լինեն FestivalFinder.eu հարթակում:

  • Արվեստագետներ․ Անհատներ, կոլեկտիվներ, թատերախմբեր կամ խմբեր (առանց տարիքային սահմանափակման), ովքեր հանդիսանում են իրավասու երկրներից մեկի քաղաքացի կամ ռեզիդենտ:

  • Իրավասու երկրներ (Առաջատար փառատոնների և արվեստագետների համար)․ Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իրլանդիա, Իտալիա, Կոսովո, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Չեռնոգորիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Թունիս և Ուկրաինա: (Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը և Պաղեստինը կարող են մասնակցել միայն որպես գործընկեր/partner փառատոն):

  • Ոլորտներ․ Ճարտարապետություն, բալետ, ժամանակակից պար, կրկես, դիզայն/կիրառական արվեստ, թվային արվեստ, կինո, ֆոլկլոր, ժառանգություն, միջճյուղային արվեստ, գրականություն, երաժշտություն, օպերա, փողոցային արվեստ, թատրոն, լուսանկարչություն/վիդեո, տիկնիկային արվեստ, քանդակագործություն և գեղանկարչություն:


Առցանց տեղեկատվական և ցանցային հանդիպումներ (EFFEA Sessions)․


Հայտերի ներկայացման վերջնաժամկետ․ 2026 թ․ նոյեմբերի 3 (հայտը ներկայացվում է առաջատար փառատոնի կողմից):


🔗 Մանրամասն պայմաններին ծանոթանալու և դիմելու համար այցելեք պաշտոնական կայք․

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page